Սալահ․ Հաջորդ մրցաշրջանում մարտահրավեր կնետենք «Մանչեսթեր Սիթիին»
Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը վստահ է, որ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը կկարողանա հաջորդ մրցաշրջանում հավակնել Անգլիայի չեմպիոնի տիտղոսին։
«Սա ավելի մեծ նվաճումների սկիզբն է։ Հաջորդ մրցաշրջանում մենք մեզ ցույց կտանք Պրեմյեր լիգայում։ Սա առաջին մրցաշրջանն էր, որ մենք իրական պայքար էինք մղում չեմպիոնության համար։ Այդ ուղղությամբ կա զգալի առաջընթաց։ «Մանչեսթեր Սիթին» արժանիորեն նվաճեց տիտղոսը, բայց հիմա մենք արդեն կարող ենք մարտահրավեր նետել նրանց։
Մեր թիմի խաղացողների միջին տարիքը 25-26 է։ Մենք ունենք երիտասարդ շատ խաղացողներ, ինչը հրաշալի է։ Չեմպիոնների լիգայում հաղթանակի շնորհիվ ձեռք բերեցինք հսկայական փորձ, ինչը կօգնի մեզ կատարել հաջորդ քայլը»,- Սալահի խոսքը մեջբերում է Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ այս տարի «Լիվերպուլը» նվաճեց Անգլիայի փոխչեմպիոնի կոչումը՝ 1 միավոր զիջելով «Մանչեսթեր Սիթիին»։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Սահարայի ավազները սպիտակել են