«Ինձ թվաց դեռ նարկոզից դուրս չեմ եկել». Սպորտի նախարարության մամուլի խոսնակն անակնալ կերպով հեռացվել է աշխատանքից
ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանն անակնալ կերպով հեռացվել է աշխատանքից՝ այդ մասին իմանալով վիրահատությունից հետո միայն: Այս մասին Աստղիկ Մարտիրոսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում աշխատածս ավելի քան 7 տարին բավարար եղավ, որ կարողանամ գնահատել սպորտի կարեւորությունը, գեղեցկությունն ու նշանակությունը:
Հուսամ՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի քարոզչությունը կլինեն հուսալի ձեռքերում հարգելի մարզական լրագրողներ, պարտադիր չէ միայն ոլորտին վերաբերող հարցերով զանգեք, կարող ենք նաեւ շարունակել որպես ընկերներ շփվել, քանի որ բոլորիդ հասցրել եմ շատ սիրել:
Հ.Գ. Դժվար էր աշխատանքս թողնելու մասին լուրն անմիջապես վիրահատությունիցս հետո լսելը, ինձ թվաց դեռ նարկոզից դուրս չեմ եկել, իսկ ում հետաքրքիր է ասեմ, որ արդեն տանն եմ ու լավ եմ»,- գրել է նա:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ