«Հակառակ դեպքում մեր ընկերությունները կվերադառնան ԱՄՆ». Թրամփը կրկին սպառնացել է Մեքսիկային
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում կրկին անդրադարձել է Մեքսիկայի հետ սահմանին տիրող իրավիճակին՝ նշելով, որ հարցի քննարկման համար այդ երկրից մեծ պատվիրակություն է ժամանելու ԱՄՆ:
«Խնդիրն այն է, որ նրանք «բանակցում» են արդեն 25 տարի, իսկ մենք ցանկանում ենք գործողություն տեսնել, այլ ոչ թե բանակցել: Ցանկության դեպքում նրանք կարող են սահմանային ճգնաժամը մեկ օրում լուծել: Հակառակ դեպքում մեր ընկերություններն ու աշխատատեղերը կվերադառնան ԱՄՆ»,-գրել է նախագահը:
Հիշեցնենք, որ Թրամփը դեռևս 2016թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ էր հայտարարել, որ ընտրվելու դեպքում Մեքսիկայի հետ սահմանին պատ է կառուցելու, որպեսզի կանխի հանցագործների և ապօրինի ներգաղթյալների մուտքը Միացյալ Նահանգներ: Վերջին մեկ տարում Լատինական Ամերիկայի տարբեր երկրներից տասնյակ հազարավոր ապօրինի ներգաղթյալներ, կազմելով քարավաններ, Մեքսիկայի տարածքով հասել են ԱՄՆ սահման: Ամերիկյան իշխանությունները հրաժարվում են մուտքի թույլտվություն տրամադրել այդ մարդկանց, ինչի հետևանքով սահմանին զանգվածային կուտակումներ են առաջացել՝ երկու պետությունների միջև ստեղծելով սահմանային ճգնաժամ:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ