ՉՊ Եվրոպայի առաջնություն. Արցախի հավաքականը մեկնարկեց գեղեցիկ հաղթանակով
Ստեփանակերտում Արցախ-Սապմի խաղով մեկնարկեց բուն ֆուտբոլային տոնը: Չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության խմբային փուլի մեկնարկում հյուրընկալող Արցախի հավաքականը գեղեցիկ խաղով հաղթեց Սապմիին: Հայկական թիմը վստահ հանդիպում անցկացրեց, գրանցվեց 3-2 հաշիվը:
Առաջին խաղակեսն ավարտվեց 2-1 հաշվով: Սակայն Սապմին հանձնվելու միտք չուներ:
Երկու թիմերն էլ մի շարք գոլային պահեր ստեղծեցին: 83-րդ րոպեին Արցախի հավաքականը 3-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Սակայն մեկ րոպե անց հյուրերը կրկին կրճատեցին հաշվի տարբերությունը: Ավելին անել Սապմին չկարողացավ:
Արցախի հավաքականն առաջին 3 միավորը վաստակեց:
Այս խմբի մյուս խաղում Աբխազիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթել է Չամերիայի ընտրանուն:
Հաջորդ տուրում Արցախի հավաքականը կմրցի Չամերիայի հավաքականի հետ:
Առաջին տուրից հետո Աբխազիայի հավաքականը A խմբի առաջատարն է, Արցախը 2-րդ հորիզոնականում է: Սապմին ու Չամերիան համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղում են:
Արևմտյան Հայաստանի հավաքականն էլ 1-ին տուրում 1-3 հաշվով պարտություն կրեց Հարավային Օսեթիայի ընտրանուց: Հարություն Վարդանյանի թիմից միակ գոլը խփեց Արման Ասլանյանը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ