Ռուս մարզիկները կրկին դոպինգ-սկանդալի կենտրոնում. հարցականի տակ է Օլիմպիադային մասնակցությունը
The Sunday Times-ը գրում է, որ Ռուսաստանը կարող է զրկվել 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի մասնակցությունից: Պատճառը՝ դոպինգ սկադալն է:
Առիթ կարող են հանդիսանալ ռուս ցատկորդ Դանիլա Լիսենկոյի դոպինգ-քննություններից խուսափելն է: Մի քանի անգամ բաց թողնելով դոպինգ ստուգումները, մարզիկն ավելի ուշ ներկայացրել էր բժշկի կեղծ տեղեկանք հիվանդության մասին, ինչի պատճառով չէր կարողացել ներկայանալ ստուգումներին: Պարբերականի աղբյուրները պնդում են, որ տեղեկանքը տրամադրած բուժհաստատության հասցեն գոյություն չունի՝ այդ հասցեում կիսավեր կառույց է:
«Բուժհաստատությունը մտացածին է՝ հեռախոսահամարներից սկսած մինչեւ բժիշկների անունները: Այդ հասցեում բուժհաստատություն չկա»,- իր աղբյուրի խոսքերն է մեջբերում պարբերականը եւ հաղորդում, որ կասկածի տակ են նաեւ ֆեդերացիայի ներկայացուցիչները: Հնարավոր է, որ նրանք փորձել են թաքցնել մարզիկի դոպինգային խախտումները, որպեսզի դրանով իսկ խուսափեն ստուգումներից եւ օգնեն նրան Օլիմպիադայի ժամանակ ոսկի նվաճել:
Այդ իրավիճակը կարող է բերել նրան, որ ռուս մարզիկները զրկվեն Տոկիոյում կայանալիք Օլիմպիադայի մասնակցությունից:
Իր հերթին ՌԴ Թեթեւ ատլետիկայի ֆեդերացիան հայտարարել է, որ «իրենք էլ են հետաքրքրված օբյեկտիվ հետաքննության հարցում, քանի կասկածելու առիթ չունեն»:
Top-News.am


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Սահարայի ավազները սպիտակել են