Վրացիների հույսն Ալիեւի բանականությունն է
Վրաստանի ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության անդամներն այսօր քայլերթով հասել են Դավիթ Գարեջի վանական համալիր: Ճանապարհին նրանց են միացել քաղաքացիական անձինք ու հոգևորականներ: Ակցիայի մասնակիցներն այնքան շատ են եղել, որ վրացի սահմանապահները նրանց համալիր են ճանապարհել խմբերով:
«Հայրենասերների դաշինք»-ի առաջնորդներից Իրմա Ինաշվիլիի հայտարարությամբ՝ իրենց ակցիայի նպատակն է՝ հիշեցնել Ադրբեջանին, որ համալիրի վրացական կողմին է պատկանում:
«Հավաքի գլխավոր նպատակն է, որ Վրաստանի ու Ադրբեջանի կառավարությունները մեզանից հստակ ուղերձ ստանան առ այն, որ Դավիդ Գարեջին վրացական հող է և մտադրություն չունենք այն զիջելու Ադրբեջանին: Դավիդ Գարեջին Վրաստան է, և դա ապացուցելու կարիք չկա: Մենք հարգում ենք Ադրբեջանի ժողովրդին: Հույս ունենք, որ նրանք բանական նախագահ ունեն: Այդ պատճառով էլ հույս ենք տածում, որ վերջ կդրվի պնդումներին, թե Դավիդ Գարեջին ալբանական մշակութային հուշարձան է: Այստեղ հավաքված ժողովուրդը վրացական պատմամշակութային հուշարձան է պաշտպանում»,- հայատարարել է Ինաշվիլին:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է