Ղազախստանն ու ՌԴ-ն թույլ չեն տալիս 50 հազար ռուբլուց ավել գումար փոխանցել ՀՀ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ Ղազախստանից և Ռուսաստանից արգելվել են դրամական փոխանցումները Հայաստան: Մասնավորապես, Ռուսաստանից թույլ են տալիս գումար փոխանցել առավելագույնը 50 հազար ռուբլի, ոչ ավելի, իսկ Ղազախստանից՝ ոչ մի լումա: Ղազախստանի Պավլոդար քաղաքում բնակվող մեր հայրենակիցներից մեկը, որը բավականին խոշոր գործարար է, մեզ տեղեկացրեց, որ արդեն մի քանի օր է՝ փորձում է գումար փոխանցել Հայաստան, չի կարողանում, քանի որ բանկերից ասում են՝ Հայաստան դրամական փոխանցումներն արգելված են, Ադրբեջան ու Վրաստան՝ որքան կուզեք, իսկ Հայաստան չի թույլատրվում:
Ասաց, որ ամեն ամիս խոշոր գումար է փոխանցում Հայաստան՝ որպես իր ընկերությունում աշխատող հայ աշխատակիցների աշխատավարձ, որը հասնում է նրանց ընտանիքներին: Բայց այս անգամ նրան թույլ չեն տվել կատարել փոխանցումը: Ընդամենը մեկ բանկ է գտել, որը համաձայնել է, այն էլ՝ առավելագույնը 1000 դոլարի չափով, բայց հաջորդ օրը այդ 1000 դոլարն էլ է արգելվել:
Արդյոք Ղազախստանի բոլոր քաղաքներո՞ւմ է գործում այս արգելքը, դժվար է ասել, բայց կոնկրետ Պավլոդարում արդեն մի բանի օր այս վիճակն է: Նմանատիպ պատկեր է նաև Ռուսաստանի Դաշնությունում: Մասնավորապես, ՌԴ Օմսկ քաղաքում բնակվող հայ գործարարներից մեկն էլ մեզ պատմեց, որ ինքն էլ է կանգնել ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումներ կատարելու խնդրի առաջ:
Ի տարբերություն Ղազախստանի, սակայն, ՌԴ-ն արգելել է 50 հազար ռուբլուց ավելի գումարի փոխանցումը Հայաստան: Ընդ որում, մեզ ասացին, որ Հայաստան գումար փոխանցողներին մանրակրկիտ «հարցաքննում» են, պարտադրում դեկլարացիա լրացնել, թե ում են այդ գումարը փոխանցում, ինչ նպատակով և այլն: Մենք դիմեցինք ԱԳՆ և Կենտրոնական բանկ՝ այս տեղեկության վերաբերյալ որեւէ մեկնաբանություն ստանալու: Երկու կառույցից էլ մեզ ասացին, որ նման տեղեկություն չունեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ