Մասիսում տղամարդը դանակը դրել է վաճառողուհու վզին ու գումար պահանջել. հաճախորդներից մեկը նրան վնասազերծել է
Արարատի մարզում, մայիսի 31-ին, ավազակային հարձակում եւ կողոպուտ է տեղի ունեցել. ժամը 16։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Դպրոցականների փողոցում գործող հագուստի խանութ-սրահ է մտել մի քաղաքացի, գնումներ կատարելու պատրվակով մոտեցել է կոշկեղենի տաղավարին, որտեղ բռնել է վաճառողուհի՝ Մասիսի բնակիչ, 37-ամյա Լարիսա Ռ.-ի պարանոցից, դանակը դրել պարանոցին եւ պահանջել գումար։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ պահին խանութում գտնվող մի քաղաքացի, վտանգելով իր կյանքը, վնասազերծել է հանցագործին, այնուհետեւ ժամանած ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները այդ անձին բերման են ենթարկել Մասիսի ոստիկանության։
Պարզվել է, որ նա Մասիս քաղաքի բնակիչ 41-ամյա Զոհրաբ Վ.-ն է, ով վնասազերծվելու պահին վայր է ընկել եւ դեմքի շրջանում ստացել մարմնական վնասվածք։
Աղբյուրի տեղեկություններով՝ հանցագործին վնասազերծել է Մասիս քաղաքի բնակիչ 31-ամյա Ալիկ Ռ.-ը. նա դանակով զինված հանցագործի կողմից դիմադրության հանդիպելով, ուժ է կիրառել։
Բացի այդ, Մասիսի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Զոհրաբ Վ.-ն Մասիս քաղաքում նույն օրը, ժամը 12։30-ի սահմաններում կողոպուտ է կատարել։ Նա հետապնդել է Մասիսի բնակիչ 56-ամյա Սաթիկ Ս.-ին եւ Նոր թաղամասի «Ինեսա» սուպերմարկետի մոտ բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է մոտ 10 հազար դրամ չափի գումար։ Քննիչի որոշմամբ Զոհրաբ Վ.-ն ձերբակալվել է։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ