«Ղարաբաղ այցելելու համար չեմ պատրաստվում ներողություն խնդրել». Վլադիմիր Սոլովյով (լուսանկարներ)
Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանելով նրա այցը Բաքու, որտեղ նրան ընդունեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Թվիթթերի» իր էջում պատասխանելով օգտատերի այն հարցին, թե ներողություն խնդրել է արդյո՞ք Արցախ այցելելու համար, Սոլովյովը պատասխանեց.«Ինչի՞ համար ես պետք է ներողություն խնդրեմ: Չեմ պատրաստվում ներողություն խնդրել: Բազմիցս այցելել եմ: Եւ իմ դիրքորոշումը չեմ պատրաստվում փոխել: Այն շատ լավ հայտնի է: Խնդրի ռազմական լուծում չկա»:
Սոլովյովը տեղեկացրեց նաև, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին կպատմի եթերում երեքշաբթի:
Հարցին՝ ինչու՞ ավելի մեծ ռեզոնանսի համար նա Բաքու չմեկնեց Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի հետ, Վլադիմիր Սոլովյովը պատասխանեց. «Մեկնում էի ոչ թե ռեզոնանսի, այլ մի քանի ժամով: Երկրի նախագահի հետ զրուցելու համար»:
Ավելի վաղ Սոլովյովը նշել էր, որ «մանրամասն զրուցել է Իլհամ Ալիևի հետ Ալեքսանդր Լապշինի և Մարատ Ուելդանովի մասին»:
Ի դեպ՝ Սոլովյովի համար ուրբաթ Բաքու կատարած այցն առաջինն էր այդ երկիր:
Zham.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել