Եվրոպական կենտրոնական բանկը սկսել է 100 եւ 200 եվրո արժեքով նոր թղթադրամների շրջանառությունը
Երեքշաբթի՝ մայիսի 28-ին, Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) սկսել է նոր 100 եւ 200 անվանական արժեքով թղթադրամների շրջանառությունը: Ընդհանուր առմամբ կթողարկվի 3 մլրդ նոր թղթադրամ: Իսկ հներն աստիճանաբար դուրս կբերվեն առեւտրային ցանցերից, ընդ որում՝ դրանք կշարունակեն կիրառվել որպես լիարժեք վճարային միջոց, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նոր թղթադրամների վրա այժմ կլինի հինհունական դիցաբանության հերոսուհու՝ Եվրոպայի պատկերը: Այն ունի ջրային նշանի տեսք հոլոգրաֆիկ հորիզոնական շերտի վրա: Եւս մեկ տարբերանշանն այն է, որ ներքեւի ձախ անկյունում 100 կամ 200 թվերը կփոխեն գույնը կապույտից մուգ կանաչ՝ կախված թղթադրամի թեքությունից: Դեռ ավելին, թեքության դեպքում ի հայտ կգան միասնական արժույթի նշանի տեսքով հոլոգրաֆիկ պատկերները:
«Պաշտպանիչ այդ տարրերը կդժվարեցնեն թղթադրամների կեղծումը»,-ասել է գերմանական ԿԲ-ի կառավարման խորհրդի նախագահ Յոհանես Բերմանը:
Ֆրանկֆուրտում պահպանել են նոր թղթադրամների գույները, սակայն փոխել են գրաֆիկական դիզայնը: Քաղաքացիները նախ կնկատեն թղթադրամի երկու կողմերում ուռուցիկ, հստակ շոշափելի գծերը:
Ավելի վաղ՝ 2013, 2014, 2015 եւ 2016 թվականներին, սկսել էին շրջանառվել 5, 10, 20 եւ 50 եվրո անվանական արժեքով թղթադրամները: 500 եվրո անվանական արժեքով թղթադրամները չեն թարմացվի, քանի որ ԵԿԲ-ը որոշել է հրաժարվել դրանցից:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...