«Տեսակետների խաչմերուկ». «Ելքը» ընդունում է ընտրությունների արդյունքները եւ չի թաքցնում իր բուն նպատակը
«Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդումը հյուրընկալել էր «Ելք» դաշինքից պատգամավորի թեկնածու Վահագն Հովակիմյանին եւ ՕՐՕ դաշինքից Գեղամ Նազարյանին: Ծավալված հետաքրքիր եւ սուր բանավեճի ժամանակ «Ելքի» ներկայացուցիչը մի քանի անգամ շեշտեց, որ ժողովուրդն է ընտրել այս խորհրդարանը, եւ որ իրենք արդյունքներն ընդունում են ի գիտություն:
«Ելքի» ներկայացուցիչները վերջին օրերին ընտրությունները եւ նոր խորհրդարանը ՀՀկ-ականներից ավելի մեծ կրքոտությամբ են լեգիտիմացնում: Ավելին, չեն թաքցնում, որ իրենց միակ եւ հիմնական նպատակը բուն ընդդիմադիր ուժերին «տուն ուղարկելն է»:
Այսպիսով, Գեղամ Նազարյանի մի քանի հարցադրումներից հետո Վահագն Հովակիմյանը խոստովանեց, որ իրենք համոզված են, որ ընտրություններին իրականում մասնակցել է այնքան մարդ, որքան ներկայացրել է ԿԸՀ-ն, եւ որ առաջին անգամ ժողովրդի քվեով ձեւավորվել է խորհրդարան:
Այսքանից հետո մնում է, որ ՀՀ քաղաքացին համապատասխան հետեւություն անի:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































«Ելքի» մանկական խաղերն Ազգային ժողովում
Նիկոլը հիմա էլ ընտրակաշառքն է օրինականացնում
ՕՐՕ դաշինքը՝ սաստկացած ապօրինությունների մասին
Վարչական դատարանը մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցադիմումը
ՕՐՕ-ի հայցով վճիռը կհրապարակվի ապրիլի 14-ին (Տեսանյութ)
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է