«Հիասթափություն և խայտառակություն». Ֆուտբոլային աշխարհն իր աջակցությունն է հայտնել Բաքու մեկնելուց հրաժարված Հենրիխ Մխիթարյանին
Անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունից հետո ամբողջ աշխարհից ֆուտբոլային ոլորտի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել հայազգի մարզիկին:
«Արսենալ»-ի ավագ Լորան Կոսելնին քննադատել է ՈՒԵՖԱ-ին Ադրբեջանը որպես Եվրոպայի լիգայի եզրափակչի կազմակերպիչ երկիր ընտրելու համար:
«Կարծում եմ՝ ՈՒԵՖԱ-ն պետք է իմանար այն ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ երկրում քաղաքական դրության պատճառով: Երբ մի երկիր մեկ այլ երկրի հետ խնդիր ունի, նրանք չպետք է այդ երկրին եզրափակիչն անցկացնելու իրավունք տան: Դա մեզ համար բարդ որոշում է, քանի որ մենք ուզում ենք, որ Միկին մեզ հետ լինի, նա մեզ համար շատ կարևոր խաղացող է»,- գրում է The Telegraph-ը՝ մեջբերելով պաշտպանի խոսքերը:
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին իր հերթին հայտարարել է, որ չի կարող ստիպել Մխիթարյանին Բաքու գնալ, քանի որ հարգում է նրա որոշումը: Նա իրավիճակը «խայտառակ» է անվանել՝ նշելով, որ հանդիպմանը ակումբի ընդամենը 6000 երկրպագու ներկա կլինի:
Ռուս հայտնի ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինն իր հիասթափությունն է հայտնել Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ և որոշել է հրաժարվել եզրափակիչ հանդիպումը դիտելու համար Բաքու մեկնելուց:
Ավելի վաղ հայտնի բրիտանացի լրագրող, CNN հեռուստաալիքի հաղորդավար Փիրս Մորգանը կոչ էր արել «Արսենալ» և «Չելսի» ֆուտբոլային ակումբներին բոյկոտել Եվրոպայի լիգայի եզրափակիչը:
Հիշեցնենք, որ «Արսենալ» ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիկ Մխիթարյանը Բաքու չի մեկնի և չի մասնակցի մայիսի 29-ին «Չելսի»-ի դեմ այնտեղ կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է