«Ատլանտիս գարդեն» ՍՊԸ-ն պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել սրճարանի ապամոնտաժումը. դիմել են դատարան
«Ատլանտիս գարդեն» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի մարտի 13-ի՝ սրճարանի քանդման գործողությունները։
Նշենք, որ «Ատլանտիս գարդեն» ՍՊԸ-ի «Ատմոսֆերա» սրճարանը օպերայի հարակից տարածքում քաղաքապետարանի կողմից մարտին ապամոնտաժված սրճարաններից մեկն է։
Փետրվարի 13-ին քաղաքապետարանից գրություն է ստացվել առ այն, որ ընկերության կառուցապատման իրավունքը դադարել է, քանի որ ենթավարձակալության իրավունքով տրամադրված հատվածում առկա են ինքնակամ կառույցներ, կոնստրուկցիաներ եւ առաջարկվել ողջամիտ ժամկետում ապամոնտաժել հողամասի վրա առկա ինքնակամ կառույցները ՝ դրանք հանձնելով գույքի սեփականատեր Երևան համայնքին։ Մարտի 13-ին սկսվել են ապամոնտաժման աշխատանքներ։
Ընկերության ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանն իր գործողություններն ապօրինի է կատարել, քանի որ վարչական հարկադրանք կիրառելու համար նախ պետք է վարչարարություն աներ, որի արդյունքում նոր միայն քաղաքապետը քանդման կամ չքանդման որոշում ընդուներ և ողջամիտ ժամկետ տար ընկերությանը։
«Երեւանի քաղաքապետը, օժտված լինելով համայնքի ղեկավարի լիազորություններով, նախ պարտավոր էր ինքնակամ կառույցներով զբաղեցված չօրինականացված կառույցը քանդելու մասին որոշում կայացնել, որի առկայության դեպքում կարող էր նաեւ քանդման թույլտվություն տալ։ Սակայն առանց այդ որոշման՝ քաղաքապետարանի կողմից կատարվել են քանդման աշխատանքներ»,- ասաց հայցվորի ներկայացուցիչը։
Նա նշեց, որ եթե քաղաքապետարանի որոշումը դատական կարգով ոչ իրավաչափ ճանաչվի, հիմք կլինի, որպեսզի իրենք փոխհատուցման պահանջով դիմեն քաղաքապետարանին։
Նշենք որ հայցադիմումը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է