Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի Այս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն է Ուկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրա ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցը Մեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորին Հայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. Կալլաս Ուրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովին ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)

Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացումԿրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանովՖրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ ՄակրոնՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիքԺամանակ առ ժամանակ անձրեւՎարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններովՎարչապետ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետՀայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման պաշտոնական արարողությունըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունըՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք․ վարչապետՁեր այցը մի նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետՀովհաննես Հովհաննիսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոքր արծաթե մեդալակիրՆախագահ Մակրոնի հետ` Երեւանի կենտրոնում ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԱյս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու ԿոշտաՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրինԴուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետԵրևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովըԱմերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումըՍտորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունըԱրարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՔննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-ԻրանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ
Հայաստան

Ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկել «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի անդամներին. ՀԿ-ից ասում են՝ անդամները չգիտեն՝ ինչ են ուզում

Արդեն տևական ժամանակ է՝ «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության անդամները պահանջում են միավորման նախագահի հրաժարականը: Նրանք բողոքի ակցիաներ են իրականացնում մշակույթի պալատի մոտ:

Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ոստիկանները քաշքշելով բերման ենթարկում ակցիայի մասնակիցներին:

Կատարվածի մասին Tert.am-ը պարզաբանում է խնդրել «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ից: ՀԿ-ի տնօրինությունից փոխանցեցին.

«Մի խումբ մարդիկ փակել են մշակույթի պալատի մուտքը և թույլ չեն տալիս որևէ մարդ, վարձակալ ներս մտնի: Վարձակալները զանգահարում են ոստիկանություն, որ գան, կարգ ու կանոն ապահովեն, որպեսզի կարողանան մարդիկ ներս մտնել, աշխատել, վարձակալած տարածքներ կան մեր շենքում: Այդ մարդիկ հարձակվել, խփել են ոստիկաններին, ավելորդ բաներ են արել: Ոստիկաններն օգնող ուժ են կանչել»:

Իսկ թե որն է «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի անդամների պահանջը, ՀԿ-ի տնօրինությունից ասացին, որ սկզբում պահանջում էին ՀԿ-ի նախագահ Գրիգոր Գրիգորյանի հրաժարականը. «Նախագահը հրաժարական տվեց, ընտրվեց մեկ ուրիշ նախագահ՝ Բաբկեն Ղազարյանը, թղթերը տարանք, որ պետական ռեգիստրում գրանցեն, նորից այդ խումբ մարդիկ բողոքեցին դատարանին, որ անօրինական ձևով է ընտրվել: Այնինչ, մենք օրինական ճանապարհով ենք ընտրել: Հիմա նրանք Բաբկեն Ղազարյանին էլ են դեմ, չգիտեն, թե ինչ են ուզում: Այդ մարդը նույնիսկ մեկ օր չի աշխատել, որ իմանան՝ լավն է, թե վատը:

Նստել են մշակույթի պալատի դեմը: Մենք շատ տեղեր ենք բողոքարկել, ոստիկանությունն էլ քաջ տեղյակ է, որ ինքնիրավչություն են կատարում այդ մարդիկ արդեն 11 ամիս»,- ասացին տնօրինությունից:

Կատարվածի վերաբերյալ Ոստիկանությունն էլ է պարզաբանում տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մի ընկերությունից ստացված դիմումի հիման վրա՝ մայիսի 20-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանները ծառայություն են իրականացրել Երևան քաղաքի Կողբացու փողոցի 69 հասցեի մոտ:

Ժամը 19:05-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և Կենտրոնական բաժնի ծառայողները հիշյալ փողոցից, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, բերման են ենթարկել 15 քաղաքացու, որոնք, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ սկսել են քաշքշել ոստիկանության ծառայողներին:

Բերման ենթարկելու ընթացքում նրանցից մեկը կծել է ոստիկանի դաստակը, իսկ մյուսը եղունգներով ճանկռել է մյուս ոստիկանի դաստակը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: «Աջ ձեռքի կծած վերք» և «ձախ ձեռքի քերծած վերք» ախտորոշումներով ոստիկանության երկու ծառայող բուժօգնության է դիմել: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Նախապատրաստվում են նյութեր»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում: