Ոստիկանությունն այցելել է «Ադեկվադ» ՀԿ-ի գրասենյակ՝ ծանուցումներ հանձնելու Արթուր Իսպիրյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Ոստիկանության 4 հոգանոց խումբն այսօր՝ մայիսի 21-ին այցելել է «Ադեկվադ» հասարակական կազմակերպության գրասենյակ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց Blognews.am կայքի խմբագիր, «Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ոստիկանության աշխատակիցները «Ադեկվադ» ՀԿ-ի համահիմնադիր Արթուր Դանիելյանին էին որոնում, որպեսզի վերջինիս ծանուցագիր հանձնեին:
Ավելի ուշ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումը կատարեց. «Ոստիկանությունը երեկ Կասկադում եղած բոլոր Ադեկվադներին ծանուցումներ է ուղարկել, թե բա հրավիրում ենք ոստիկանություն` Իսպիրյանի հաղորդման շուրջ պարզաբանումներ տալու: Իհարկե, զավեշտալի է այն, որ եթե առաջ ջեբդ պլան էին գցում, հիմա ուզում են Իսպիրյան գցեն, բայց ես այսօր հավես չունեմ, ուստի պաշտոնապես հայտարարում եմ, որ Ոստիկանության հրավերը չեմ ընդունում և այդ կլյաուզնիկի հաղորդման շուրջ որևէ պարզաբանում տալ չեմ պատրաստվում»:
Հիշեցնենք, որ զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե մի խումբ անձինք «Կասկադ»-ի տարածքում մոտեցել են երգիչ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին: Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ ճշտվել է Արթուր Իսպիրյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ինքնությունը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է