Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը կգնահատի՝ ելնելով նրա պրոֆեսիոնալ հատկանիշներից. ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն այսօր կմեկնի Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մայիսի 21-ի ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ հանդիպման օրակարգի հարցերի շարքում գլխավոր քարտուղարի նշանակումն է եւ ՀԱՊԿ Կանոնադրությունում իրավաբանական բացի լրացումը գլխավոր քարտուղարի լիազորությունների ժամկետից շուտ ավարտի դեպքում։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկվել է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը։ ՀԱՊԿ-ում փոխատեղումն իրականացվում է այբբենական կարգով, եւ 2020 թվականի հունվարի 1-ից գլխավոր քարտուղարի պաշտոնը անցնելու էր Բելառուսին։ Բայց Զասի թեկնածությունը հարցեր է առաջացնում հայկական կողմի մոտ՝ հաշվի առնելով նրա հարաբերություններն Ադրբեջանի հետ։
Պատասխանելով Բելառուսի թեկնածուի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին հարցին՝ ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ առայժմ չկա Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, բոլոր հարցերի մասին կարելի է միայն ենթադրել։ Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը ղեկավարվում է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից եւ ներկայացնում է մասնակից երկրների շահերը։ Գլխավոր քարտուղարն այդպիսով վարչության ղեկավարն է։ «Ուստի թեկնածությունը գնահատվում է այս տեսակետից։ Որոշումն ընդունվում է կոնսենսուսով»,- նշել է Աննա Նաղդալյանը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է