Ինչո՞ւ Արթուր Իսպիրյանի կինը, որը Կասկադի տնօրենն է, չի հրապարակում «հարձակման» տեսանյութերը. Արթուր Դանիելյան
Զանգավածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ մի խումբ անձինք «Կասկադի» տարածքում մոտեցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:
Ոստիկանությունը հարցի առնչությամբ պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով, որ
ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ՝ հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել Արթուր Իսպիրյանի հետ, և նրան հրավիրել են ոստիկանություն՝ լրացուցիչ պարզաբանումների համար:
«Կարճ ժամանակում ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը:
Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության տեքստում:
«Ադեկվադ» ՀԿ հիմնադիրներից Արթուր Դանիելյանն իր հերթին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այդ գործով ոստիկանություն է կանչվել ինքը:
Արթուր Դանիելյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Առավոտ բարլուսով մի 5 լրատվական գրին, զանգին, թե բա` ինչպե՞ս կմեկնաբանեք ձեր հասցեին հնչեցված մեղադրանքները: Ու ակազվիցը, Երևանի ավագանու մի հատ շարքային Գրիգոր Երիցյան, որի անունը էս անգամ Արթուր Իսպիրյան է, ինձ մեղադրել է իր վրա հարձակման մեջ: Armlur.am-ին էլ դրա առթիվ հոդված է գրել, վերնագրում էլ գրել, որ հայհոյել ու քաշքշել եմ... ու էդ հոդվածը միանգամից տիրաժավորվել է: Քիչ հետո ոստիկանությունից եկան ու հրավիրեցին բացատրություն տալ:
Ու ստեղ զավեշտալին այն չէ, որ ինձ զրպարտելով, ինձ հարձակման մեջ է մեղադրում մի մարդ, ով հրապարակավ կոչեր էր անում ականջներ կտրել, բազմաթիվ մարդկանց հրապարակավ հայհոյում է սոց ցանցերում: Զավեշտալին այն է, որ էդ մարդուն ես իրոք տեսել եմ Կասկադի կաֆեներից մեկի կողքով անցնելիս ու անցնելուց վայրկյանների ընթացքում փաստորեն հասցրել եմ «հարձակվել» իր վրա, հայհոյել ու քաշքշել: Հարց է մնում, թե ինչու իր կինը, ով կասկադի տնօրենն է, չի հրապարակել էդ «հարձակման» տեսանյութերը, «հարձակում», որը չէր կարող վրիպել իրենց տեսախցիկներից:
Սկզբից մենք Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վարձկաններն էինք, հետո ՌԴ գործակալ, հետո ադրբեջանի ագենտ սարքեցին: Հիմա էլ ծանր հրետանի են խոդ տալիս՝ խուլիգանություն: Ընդ որում, որ մի կերպ մարսեն Հրանտ Մարգարյանի ու իր թոռների վրա հարձակումը, երեխեքի ֆակտորն է շահագործում»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է