Փաշինյանին շատերն են զգուշացրել, բայց նա «զադնի» չի դրել. մանրամասներ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը դատարանները շրջափակելու «լայվից» հետո հանդիպել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ով մեր աղբյուրների փոխանցմամբ՝ զգուշացրել է, որ դա շատ վտանգավոր քայլ կարող է դիտվել՝ հատկապես ԵԽ անդամ երկրի համար, եւ միջազգային աղմուկից հնարավոր չի լինի խուսափել՝ գումարած բախումների հավանականությունը, բայց Փաշինյանը «զադնի» չի դրել։
«Իմ քայլի» Սայաթ-Նովայի գրասենյակում անմիջապես ֆրակցիայի նիստ է հրավիրվել՝ 22։30-ին, որը երկար չի տեւել։ Հրահանգվել է՝ մասնակցել ակցիային եւ անել ամեն բան, որ իրավիճակը «կանտրոլից» դուրս չգա: Մենք արդարադատության նախարարությունից փորձեցինք ճշտել` հանդիպե՞լ են նախորդ օրը նախարարն ու վարչապետը, ի՞նչ են խոսել, եւ ինչո՞ւ որեւէ հայտարարություն չի տարածվել։
«Արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության մասն է, հետեւաբար, արդարադատության նախարարի կողմից առանձին հայտարարություն անելու անհրաժեշտություն չկար: Ինչ վերաբերում է վարչապետ-նախարար հանդիպմանը, ապա դրանք պարբերաբար տեղի են ունենում՝ աշխատանքային հարցերի շուրջ»։ Ի՞նչ եք քննարկել կեսգիշերին հրավիրված ֆրակցիայի նիստում՝ հարցրինք «Իմ քայլի» միակ քաջ պատգամավոր Թագուհի Ղազարյանին։
«Քննարկել ենք, որ ունենք իրավիճակ, եւ ինչպես առերեսվել այդ վիճակի հետ, ու որոշեցինք, որ, որպես պատգամավորներ, եթե քաղաքացիները հավաքվեն տարբեր դատարանների առջեւ, մենք քաղաքացիների կողքին լինենք, որպեսզի հավաքների խաղաղ ընթացքին ուշադիր հետեւենք»: Իսկ կարծիք չհայտնեցի՞ք, որ չէր կարելի վարչապետը նման կոչով հանդես գար, դա սահմանադրական կարգի խախտում է։ «Խմբակցության փակ նիստից ինչ անհրաժեշտ ենք համարում, այն ենք հրապարակայնացնում»: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ դեմ կարծիքներ են հնչել։ «Ո՛չ, չեք կարող»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է