Դատարանի մուտքն ու ելքը փակելը հակասահմանադրական է. փաստաբան
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը փորձեց մուտք գործել դատարան՝ նշելով, որ պետք է իր պաշտպանյալներից մեկի դատական ակտը ստանա։
«Արձանագրվել է մեր պաշտպանյալի իրավունքների խախտում և որպեսզի հետագայում նրա իրավունքների խախտման ուղղությամբ գործողություններ կատարենք, բողոքարկենք, մենք պետք է այդ դատական ակտը ստանանք: Հիմա պետք է փորձենք այդ ակտը ստանանք»,– լրագրողների հետ զրույցում նշեց նա:
Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ դատարանի մուտքն ու ելքը փակելը հակասահմանադրական է.
«Սա Սահմանադրությամբ արգելված միջոցառում է, ավելին չեմ ուզում ասել: Քրեաիրավական գնահատականներ չեմ ուզում տալ, դա դատախազության գործառույթն է, թող ինքն էլ տա իր գնահատականները»:
Հարցին՝ համարում է սա ճնշում դատարանի վրա, նա դրական պատասխանեց. «Միանշանակ, սա ճնշում է դատական համակարգի նկատմամբ»:
Փաստաբանը մոտենալով ցուցարարներին ցույց տվեց իր փաստաբանական արտոնագիրը եւ նրանց փորձեց համոզել, որ թույլ տան իրեն մուտք գործել դատարան, սակայն ցուցարարները չհամաձայնեցին։
Փաստաբանի խոսքով՝ ինքը դիմելու է Գլխավոր դատախազին, որպեսզի համապատասխան քրեաիրավական որակում այդ գործողություններին.
«Պատրաստվում ենք դիմում ներկայացնել Գլխավոր դատախազին, որպեսզի համապատասխան քրեաիրավական որակում տրվի համապատասխան անձանց գործողություններին, քանի որ քիչ առաջ նրանք խոչընդոտում են փաստաբանական գործունեությանը»:
Աղբյուրը՝ yerevan.today


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է