Վրաստանի նախագահը Սաակաշվիլիին մեղադրել է հակապետական գործողությունների իրականացման համար
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, մեկնաբանելով Վրաստանի նախկին ղեկավար Միխաիլ Սաակաշվիլիի՝ իր աջակիցներին ուղղված կոչը, այն «հակասահմանադրական և հակապետական» է որակել, գրում է eadaily.com-ը:
Զուրաբիշվիլին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախկին նախագահի «բացահայտ հակասահմանադրական և հակապետական հայտարարություններն անհանգստացումն են իրեն»:
Նախագահի կարծիքով՝ անկարգություններ անելու վերաբերյալ «Սաակաշվիլիի կոչը ոչ միայն հանցագործություն է, այլ՝ պետությանը հասցված վիրավորանք»:
Ավելի վաղ Սաակաշվիլին ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով կոչ էր արել իր կողմնակիցներին գրոհել ՏԻՄ ընտրություններն ու գործող իշխանություններին:
«Մենք պետք է գրոհենք, գրոհենք և միայն գրոհենք: Ամեն անգամ մեզ զրկում են ընտրություններից, կեղծում են դրանք: Իվանիշվիլին ամեն անգամ տարբեր հնարքների է դիմում»,-ասել էր Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Զուգդիդում քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ