Ժողովուրդը չլսեց վարչապետին եւ չհավաքվեց դատարանների առաջ
Հիմա չանդրադառնանք այսօր Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթին հնչեցրած որոշ մտքերին։ Հիմա խոսենք այն մասին, թե ովքեր լսեցին նրա կոչը եւ հավաքվեցին դատարանների առաջ։
Նրանք, ովքեր դատարանների առջեւ էին եւ խոչընդոտում էին դատավորների, դատական համակարգի աշխատանքը, Աժ պատգամավորներն էին եւ նրանց օգնականները։
Իհարկե, կային նաեւ մի քանի տասնյակ նիկոլականներ, որոնք դեռ հավատում են, որ նա հարուստներից խլելու է փողերը եւ բաժանելու իրենց, ինչպես նաեւ թամաշայի մի քանի տասնյակ սիրահարներ:
Սա է իրականությունը։ Ժողովրդի՝ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը չհասկացավ թե ինչ է իրենցից ուզում վարչապետը, ինչու իրենք պետք է գնան դատարաններ։
Ժողովրդի գերակշիռ մասը, ճնշող մեծամասնությունը չլսեց Փաշինյանի կոչը, չգնաց հակաիրավական քայլերի։
Երկրում իրավիճակ է փոխվել։ Ժողովուրդը հոգնել է, ժողովուրդը կոնկրետ քայլերի է սպասում:
Ժողովուրդը ոչ թե անցումային արդարադատություն, այլ կենսամակարդակի բարձրացում է ուզում։
Իսկ նրանք, ովքեր հավաքվել էին դատարանների առջեւ, հաստատ ժողովուրդ չեն։
Ապակի ջարդող, դատավոր քաշքշողը հաստատ ժողովուրդ չէ:
Եւ վերջապես ժողովուրդը չի ցանկանում արցախցիների եւ Հայաստանի մյուս մասի միջեւ արհեստական ջրբաժանների ստեղծում, Արցախում հակահեղափոխականնների հայտնաբերում։
Ժողովուրդը ցանկանում է վերադառնալ բնականոն կյանքին, որտեղ վարչապետի կոչով Ազգային ժողով կամ դատարաններ չեն շրջափակում, որտեղ վարչապետի պնդմամբ մարդիկ իրենց աշխատանքից չեն զրկվում։
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել