Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններով Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Առաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը Ցանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհին ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. Կալաս Ադրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետը Հնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասին Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի Այս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն է Ուկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրա ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցը Մեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորին

Փաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացումԿրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանովՖրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ ՄակրոնՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիքԺամանակ առ ժամանակ անձրեւՎարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններովՎարչապետ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետՀայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման պաշտոնական արարողությունըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունըՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք․ վարչապետՁեր այցը մի նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետՀովհաննես Հովհաննիսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոքր արծաթե մեդալակիրՆախագահ Մակրոնի հետ` Երեւանի կենտրոնում ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԱյս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու ԿոշտաՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրին
Հայաստան

Արգիշտի Կիվիրյանը հանդես է եկել Հայաստանի քաղաքացիներին ուղված կոչով

Նիկոլ Փաշինյանը, առանց այդ էլ ունենալով բավականին վիճելի լեգիտիմություն, փաստացի դիմում է հերրթական արկածախնդրության, իր այս կոչով կոպտորեն խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմադրությունը և գործող օրենքները։ Այս մասին ֆեսբուքյան գրառում է արել վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․


«ԿՈՉ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել ֆեյսբուքյան գրառումով, որում բառացի ասվում է «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»:

Իշխանափոխությունից հետո ավելի քան մեկ տարի հանդիսանալով Հայաստանի Հանրապետության փաստացի ղեկավարը ու այդպես էլ չկարողանալով լուծել բնակչության բազմաթիվ ակնկալիքները, մեղմել սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները, ամրապնդել երկրի անվտնագությունը և գտնել Արցախյան հիմնահարցի լուծումը, Նիկոլ Փաշինյանը, առանց այդ էլ ունենալով բավականին վիճելի լեգիտիմություն, փաստացի դիմում է հերրթական արկածախնդրության, իր այս կոչով կոպտորեն խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմադրությունը և գործող օրենքները։ Սա ոչ այլ ինչ է, քան Սահմանադրական կարգը տապալման և Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու փորձ, ինչպես նաև պետությունը ապակայունացնելուն ուղված ուղղակի գործողություն։

Այս կապակցությամբ, գիտակցելով, թե Հաայստանի Հանրապետության ներկայի և ապագայի համար ինչպիսի վտանգավոր հետևանքների կարող են հանգեցնել Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնվող այս քայլերը՝

1․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հասարակության ակտիվ շերտերին կոչ եմ անում զերծ մնալ Նիկոլ Փաշինյանի այդ կոչը կյանիքի կոչելուն ուղված ցանկացած գործողությունից, որևէ պարագայում չտրվել սադրանքների և չխախտել Հայաստանի Հանրապետության օրենսդրութունը։ Հիշել, որ իր կողմից կոչ արվող գործությունը երկիրը ապակայունացնելուց զատ պարունակում է Հայաստանի Քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք հոդվածների խախտում և այդ գործողությաններին մասնակցած յուրաքանչյուր ոք մի օր պատասխան է տալի իր արարքի համար դատարանի առաջ։

2․ Նիկոլ Փաշինյանին կոչ եմ անում զերծ մնալ իր այս արկածախնդրութունից, որը ոչ միայն կաթվածահար կանի ՀՀ իշխանության թևերից մեկը՝ դատական իշխանությունը, կապակայունացնի երկրում վիճակը, այլ ուղղակի սպառնալիք է Հայոց պետականությանը։ Պահանջում եմ իրենից չեղարկել այն, տեղեկացնել այդ մասին իր կողմնակիցներին և հասարակությանը, և այսուհետ զերծ մնալ դատական իշխանության վրա ճնշման ցանկացած փորձից և գործողությունից, երաշխավորել դատական իշխանության անկախությունը և վերացնել դրան ուղված ցանկացած գործողություն և սպառնալիք։

3․ ՀՀ իրավապահ մարմիններին կոչ եմ անում օրենքով իրենց վերապահված բոլոր լիազորությունների շրջանակներում անհապաղ ձեռնարկել միջոցներ Սահմանադրական կարգի տապալումը կանխելու ուղությամբ։ Որևէ պարագայում թույլ չտալով դատարանների աշխատանքների կազմալուծում և արդարադատության իրականացմանը խոչըդոտելու փորձ։

4․ ՀՀ Զինաված ուժերին կոչ եմ անում ցուցաբերել առավելագույն զգոնություն, հաշվի առնելով, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից երկիրը տարվում է ուղղակի ապակայունացման, ինչից հնարավոր է որ օգտվեն մեր հակառակորդները։ Հայաստանի զինված ուժերը, շարքային զինվորից մինչև սպայական բարձրագույն կազմ, պետք է գիտակցեն, որ նման իրավիճակում իրենք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորը։

5․ ՀՀ դատական մարմիններին կոչ եմ անում ամեն կերպ շարունակել իրենց բնականոն գործունեությունը և իրականացնել արդարադատություն։

6․ Նիկոլ Փաշինյանի սթափ մնացած կողմնակիցներին կոչ եմ անում ամեն կերպ խորըդոտել իրենց ղեկավարի օրենքից դուրս գործողություններին, հիշելով, որ առաջին հերթին դուք Հայաստանի քաղաքացիներ եք ու երկրի ապակայունացումից տուժելու են բոլորը։

7․ Հայաստանի Հանրապետության հասարակական և քաղաքական բոլոր ուժերին և անհատներին, որոնք չենք կորցրել սթափությունը և պատասխանատվությունը պետության և ազգի առաջ, կոչ եմ անում անհապաղ սկսել քաղաքական կոնսուլտացիաները, Հայասատանի ներկայիս իշխանությունների ապօրինի քայլերը կանխելու, ու ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար»։