Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններով Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Առաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը Ցանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհին ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. Կալաս Ադրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետը Հնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասին Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի Այս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն է Ուկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրա ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցը Մեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորին

Փաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացումԿրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանովՖրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ ՄակրոնՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիքԺամանակ առ ժամանակ անձրեւՎարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններովՎարչապետ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետՀայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման պաշտոնական արարողությունըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունըՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք․ վարչապետՁեր այցը մի նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետՀովհաննես Հովհաննիսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոքր արծաթե մեդալակիրՆախագահ Մակրոնի հետ` Երեւանի կենտրոնում ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԱյս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու ԿոշտաՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրին
Հայաստան

«Զենքով ի՞նչ կապիկություն ես անում». Կրակոցներ Արտաշատում՝ «թարս» հայացքով նայելու պատճառով

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արայիկ Հայրապետյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ:

Դեպքի պահին 22-ամյա Արայիկ Հայրապետյանը մեղադրվում էր զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի հուլիսի 14-ին, ժամը 23-ի սահմաններում Արայիկ Հայրապետյանն իր ընկեր Վահեի մեքենայով երթևեկել է Արտաշատում: Օգոստոսի 23-ի փողոցով ընթանալիս նա տեսել է փողոցով քայլող Քլայդ Հ.-ին: Արայիկին թվացել է, թե Քլայդն իրեն նայեց «խոժոռ հայացքով»: Նա կանգնեցրել է ընկերոջ մեքենան, դուրս է եկել մեքենայից, մոտեցել է Քլայդին ու պարզաբանում է պահանջել:

Պայմանավորվել են պարզաբանումը կատարելու համար հանդիպել Արտաշատի Մյասնիկյան փողոցում՝ հիվանդանոցի հարևանությամբ Արայիկ Հայրապետյանենց պատկանող շինության բակում:

Հուլիսի 15-ի կեսգիշերին Արայիկ Հայրապետյանն ընկերների հետ գնացել է հիշյալ տարածք: Այդ ընթացքում Արայիկի ընկերներից մեկը վերջինիս հանձնարարությամբ շորով փաթաթված ինչ-որ առարկա է հանել ավտոտնակից, դրել է Արայիկի ընկերներից մեկի մեքենայի հետևի նստատեղին, այդ առարկան տարել է այնտեղ, ուր արդեն գտնվում էր Արայիկը, հանձնել է վերջինիս:

Քիչ անց հանդիպման վայր է եկել Քլայդը իր եղբոր ու մի քանի ընկերների հետ:

Երբ նրանք մոտեցել են, Արայիկ Հայրապետյանը, ըստ դատական ակտի, անհայտ տեսակի ինքնաձիգը ձեռքին ընդառաջ է գնացել Քլայդին ու ընկերներին, վիճաբանության մեջ է մտել, որի ընթացքում խուլիգանական գործողություններ կատարելով՝ գործադրել է ինքնաձիգը: Քլայդի ընկերներից՝ Վաղարշակ Մ.-ն ասել է. «Զենքով ի՞նչ ես կապիկություն անում»:

Արայիկ Հայրապետյանը, ըստ դատական ակտի, բռունցքով հարվածել է Վաղարշակի դեմքին, ինչից հետո Քլայդն ու նրա ընկերները հարվածներ են հասցրել Արայիկին: Նա վայր է ընկել: Խառը ծեծկռտուք է ընթացել:

Ըստ դատական ակտի՝ անհայտ անձը դանակով ծանր վնաս է հասցրել Վաղարշակին: Հավաքվածների մի մասը փորձել է բաժանել կռվողներին, բայց շարունակվող կռվի ժամանակ Արայիկ Հայրապետյանը, ըստ դատական ակտի՝ իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել:

Գնդակներից մեկը դիպել է Արտաշատի Մյասնիկյան փողոցով ընթացող՝ Սուրեն Մ.-ի վարած «Լեքսուս» մեքենային, որում գտնվում էին չորս ուղևորներ: Գնդակներից մեկն էլ դիպել է դեպքի պահին տվյալ վայրում կայանված «Մերսեդես» մեքենային՝ վնասվել է մեքենան ու ղեկին նստած Արթուր Հ.-ի ձախ բազկի շրջանում պատճառվել է թեթև վնասվածք՝ առողջության կարճատև քայքայումով:

Արձակված կրակոցներից վախեցած մարդիկ փախել են:

Արայիկ Հայրապետյանը հայտնաբերվել ու կալանքի տակ է առնվել 2016 թվականի դեկտեմբերին: Նախաքննության ընթացքում նա իրեն մեղավոր չի ճանաչել, դատաքննության ընթացքում մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Արայիկ Հայրապետյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Տուժող Վաղարշակ Մ.-ն նախաքննության ժամանակ հայտնել է, թե վիճաբանության հետ ոչ մի առնչություն չի ունեցել, դեպքի վայրում չի գտնվել, մարմնական վնասվածքները ստացել է փողոցում քարերի վրա անզգուշությամբ վայր ընկնելու հետևանքով:

Դատական քննությանը Վաղարշակ Մ.-ի մասնակցությունն ապահովել հնարավոր չի եղել: Դատարանն այս մասով սահմանափակվել է միայն նախաքննական ցուցմունքների հետազոտմամբ:

Տուժող Արթուր Հ.-ն նախաքննության ընթացքում հայտնել է, թե ինքը հիշյալ վիճաբանությանը չի մասնակցել: Իր «Մերսեդես» մեքենայով Երասխ-Երևան ավտոճանապարհով ընթացել է դեպի Երևան: Առջևից ընթացող «Զիլ» մեքենայի հետնամասից պոկված քարը դիպել է իր մեքենայի դիմապակուն, ապակին փշրվել է, կոտրված ապակու կտորներից վնասվել է իր ձախ բազուկը: Ինքը գնացել է Երևան, Նար-Դոսի փողոցում փոխել է մեքենայի դիմապակին, այդ ժամանակ նաև ձախ ուսով հարվածել է մեքենայի անկյունային հատվածին ու քերծվածք է ստացել…

Արթուր Հ.-ի ներկայությունը դատական քննությանը նույնպես հնարավոր չի եղել ապահովել, այս մասով ևս դատարանը սահմանափակվել է նախաքննական ցուցմունքների հետազոտմամբ:

Տուժող Սուրեն Մ.-ն հայտնել է, թե դեպքի օրն իր հոր ճնշումը բարձրացել էր, իր «Լեքսուս» մեքենայով հարազատների հետ նրան տեղափոխել է Արտաշատի հիվանդանոց: Երբ հոր հետազոտությունն ավարտվել է, ցանկացել են տուն վերադառնալ: Մեքենայով հիվանդանոցի փողոցից աջ թեքվելիս նկատել է հավաքված մարդկանց, որոնք այսուայն կողմ էին վազում, մի մասը այնտեղ կայանված մեքենաներն էր նստում: Իր մեքենայի մեջ ուժեղ գմփոց է լսվել: Քանի որ ընտանիքի անդամներն ու հիվանդ հայրը մեքենայի մեջ էին, նրանց անվտանգության համար անհանգստանալով՝ մեքենան չի կանգնեցրել: Բավական ճանապարհ անցնելուց հետո է կանգնեցրել ու տեսել է, որ մեքենայի հետևի ապակին, աջ կողքի փոքր պատուհանի ապակին ջարդված են: Ուշ ժամ էր, այդ պատճառով միայն առավոտյան է գնացել ոստիկանություն ու հայտնել կատարվածի մասին: Հետո ոստիկաններից ու փորձագետներից տեղեկացել է, որ մեքենան վնասվել է զենքից արձակված կրակոցի հետևանքով: Իր ընտանիքի անդամները վնասվածքներ չեն ստացել: Չնայած ինքը նյութական վնաս է կրել, բայց բողոք, պահանջ չունի:

Փորձաքննությունների եզրակացություններով հաստատվել է, որ դեպքի վայրում գտնված մեքենաները, Արթուր Հ.-ի ձախ բազուկը վնասվել են հրազենային կրակոցներից:

Դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ դեպքի վայրում հայտնաբերվել են արյան հետքեր, պատռված անթև մայկա, սառը զենք չհանդիսացող տուրիստական դանակ, «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգի, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիրի համար նախատեսված, գործարանային արտադրության 5,45/5,54 մմ տրամաչափի մարտական փամփուշտի մաս՝ կրակված պարկուճ:

Այս գործով դատարանը, փաստորեն, չի կարողացել ապահովել տուժողների ու վկաների մի մասի ներկայությունը, վկաների մի մասն էլ, որ նախաքննության ժամանակ ասել էր, թե Արայիկի ձեռքին զենք է տեսել, դատարանում հայտնել է, թե Արայիկի ձեռքին զենք չի տեսել…

Դատարանը վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները՝ դրանց համակցությամբ հաստատված է գնահատել Արայիկ Հայրապետյանին առաջադրված մեղադրանքները:

Արայիկ Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով ու վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է Արայիկ Հայրապետյանի՝ նախնական կալանքի տակ գտնված ժամանակը՝ 1 տարի 6 ամիս 12 օրը, և թողնվել է կրելու 2 տարի 11 ամիս 18 օր ազատազրկում:

Արայիկ Հայրապետյանի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվել է մնացած պատժի կրումից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել գործով մեղադրող դատախազ Հ. Նիկողոսյանը: Նա պահանջել էր պատժի մասով՝ խստացման առումով փոփոխել դատավճիռը, Արայիկ Հայրապետյանին դատապարտել 5 տարի 6 ամիս ազատազրկման, այս պատժին հաշվակցել անազատության մեջ գտնված 1 տարի 6 ամիս 12 օր ազատազրկումը, վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 3 տարի 11 ամիս 18 օր ժամանակով:

Վերաքննիչ քրեական դատարանում դատախազը հիմնավորեց բերած բողոքը՝ նշելով, թե առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

Ըստ մեղադրողի՝ դատարանի սահմանած պատիժը՝ 4 տարի 6 ամիս ազատազրկումը, «ի զորու չէ ապահովելու պատժի նպատակների իրագործումը»:

Դատախազի կարծիքով՝ առաջին ատյանի դատարանը ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները գնահատել է որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ ու նշանակել է ակնհայտ մեղմ, կատարված արարքին անհամաչափ պատիժ՝ զենքի գործադրմամբ խուլիգանության համար նշանակել է նախատեսված նվազագույն պատիժը՝ 4 տարի ազատազրկում:

Դատախազը նշեց՝ գտնում եմ, որ եթե առաջին ատյանի դատարանը պատշաճ ընթացակարգով վերլուծեր ու գնահատեր գործի շրջանակներում Արայիկ Հայրապետյանի դիտավորության ձևը, հանցագործության գործիքներն ու միջոցները, փաստացի պատճառված վնասի բնույթը և այլ հանգամանքներ՝ օրինակ՝ Հայրապետյանը բնակավայրում ուղղակի դիտավորությամբ կիրառել է ապօրինի ձեռք բերված հրազեն հանդիսացող ինքնաձիգը, զենքի գործադրման արդյունքում բացի վիճաբանության մասնակիցներից տուժել են նաև պատահական անցորդներ՝ մարդիկ, որ ընտանիքով հիվանդանոց էին գնում, վախի ու տագնապի մեջ են եղել դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները, ապա դատարանը կգար հետևության, որ նշված հանգամանքները բարձրացնում են Հայրապետյանին մեղսագրված արարքների ու նրա անձի հանրային վտանգավորության աստիճանը, և 4 տարի 6 ամիս ազատազրկումը համաչափ չէ կատարված արարքին:

Ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպան Վ. Դանիելյանն առարկեցին վերաքննիչ բողոքի դեմ:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մ. Արղամանյան, Ն. Հովակիմյան, Ա. Ազարյան կազմով, մերժեց մեղադրողի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը: