Ղրղզստանի նախագահը կարող էր միջնորդել, իսկ Արցախինը՝ ո՞չ
Ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանն ԱԺ ամբիոնից բառացիորեն ասել է. «Ես պաշտոնական, բանավոր, ոչ թե գրավոր, բայց պաշտոնական միջնորդություն եմ ստացել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների անունից, որ եթե հնարավոր է, ես միջնորդեմ, որպեսզի Խաչատուրովի խափանման միջոցը ընտրվի ոչ կալանքը, այլ որեւէ այլ խափանման միջոց»:
Բոլորս գիտենք, որ Խաչատուրովը չկալանավորվեց։ Եվ դա ճիշտ էր։
Նիկոլ Փաշինյանը երեկ մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի՝ դատարան ներկայացրած միջնորդությունը.
«Տեղյակ եմ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խնդրանքին, սակայն մտադիր չեմ միջամտել այդ հարցին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում։ «Բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան։ Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար», - նշել է վարչապետը։
Հետաքրքիր է իմանալ նույն հարցը նա տվե՞լ է Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ղազախստանի ղեկավարներին, այլոց, թե՞ Հայաստանում արդեն ավելի մեծ հարգանք ունեն նրանք, քան Արցախի երկու նախագահները՝ պատերազմի հերոսները։
Նախորդ երկու օրերին սոցցանցերում ինչ-որ ուժեր բառիս բուն իմաստով խաչակրաց արշավանք էին ձեռնարկել Արցախի նախագահների եւ Արցախի հանդեպ ընդհանրապես։ Բացեք ձեր աչքերը, միացրեք ձեր ուղեղները։
Ֆեյքերը եւ նրանց ուղղորդողներն էլ թող փորձեն հասկանալ, թե ինչու այն ժամանակ այսպիսի ջերմեռանդությամբ, ոգեւորությամբ չհարցակվեցին Տաջիկստանի ժողովրդի եւ նրա նախագահ Ռահմոնի, Ղազախստանի նախագահ Նազարբաեւի եւ ղազախստանցիների , մյուսների վրա:
Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին