Երեւանը Բաքվի հետ մերձենալու հույս ունի, սակայն ոչ կարագացնի, ոչ կարգելակի բանակցությունները
Երեւանը չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցում Բաքվի հետ մերձենալու հույս ունի: Ուրբաթ ռուս լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հուսով եմ, որ Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցում Ադրբեջանի հետ մեր դիրքորոշումները կմերձենան», - ընդգծեց Փաշինյանը:
Նա սակայն նշեց, որ չի պատրաստվում նախապայմաններ դնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների համար:
Մասնավորապես, Փաշինյանը մտադիր չէ հետաձգել գործընթացը մինչեւ բանակցություններում Ստեփանակերտի ներգրավվումը: Միեւնույն ժամանակ, վարչապետը խոստացավ չարգելակել Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցով բանակցությունները, բայց նաեւ չարագացնել դրանք:
«Մենք չենք արագացնի այդ գործընթացը, բայց չենք էլ արգելակի այն, քանի որ հակամարտություն կա, եւ ես չեմ կարծում, որ նպատակահարմար է մոռանալ դրա մասին», - ասաց վարչապետը:
Նրա խոսքով, ղարաբաղյան խնդիրը կարելի է լուծել միայն Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացին վերադարձնելով: Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ Մոսկվան ունի անհրաժեշտ լծակներ` տարածաշրջանում հնարավոր նոր էսկալացիայի կանխարգելման համար:
«Վստահ եմ, որ Ռուսաստանը ունի բոլոր լծակները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում էսկալացիայի կանխարգելման համար: Եվ ես չեմ կարող հավատալ, որ անհրաժեշտության դեպքում, ռուսաստանցիները չեն օգտագործի այդ լծակները», - եզրափակեց Փաշինյանը:
Բացի այդ Փաշինյանը նշեց, որ կողմերը պատրաստվում են լրագրողների պատվիրակությունների փոխանակում կազմակերպել:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին