Թուրքիայի բիզնեսմենների եւ Էրդողանի միջեւ լարվածությունը նոր մակարդակի է հասել
Թուրքիայի բիզնեսմենների եւ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերություններում լարվածությունը նոր մակարդակի է հասել այն բանից հետո, երբ նա քննադատել է Թուրքական արդյունաբերության եւ բիզնեսի ասոցիացիային ու երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Թունջայ Օզիլհանին, փոխանցում է Bloomberg-ը:
«Թուրքիայում ինչպիսին էր բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտը 17 տարի առաջ, եւ ինչպիսին է հիմա»,- հայտարարել է Էրդողանը: «Դու տնտեսապես ի՞նչ մակարդակում էիր այն ժամանակ եւ որտե՞ղ ես հիմա,- հարցրել է նա՝ դիմելով Օզիլհանին: - Այդ ժամանակից սկսած որքանո՞վ է աճել ձեր ընկերությունը եւ որքա՞ն ուժեղ են դարձել ձեր ընկերները: Մի՞թե դուք սա ոչ մի անգամ չեք գնահատել»:
Նախագահի հայտարարությունը հետեւել է Օզիլհանի կողմից երկրի տնտեսական քաղաքականության խիստ քննադատությանը: Anadolu Group-ի 71-ամյա ղեկավարը հայտարարել էր, որ Թուրքիան կա՛մ հետեւում է ժողովրդավարության համընդհանուր սկզբունքներին, կա՛մ «դառնում է ինչ-որ ուրիշ բան»:
Դրանից բացի, Օզլիհանը հայտարարել էր, որ ազգը պետք է «հաղթահարի իր կառավարման համակարգի խնդիրները». գործադիր իշխանության նախագահական համակարգի նրբորեն քողարկված քննադատություն, որը իշխանությունը կենտրոնացնում է Էրդողանի ձեռքերում:
«Ես գիտեմ, թե ձեր գործերն ինչպիսին էին 17 տարի առաջ, եւ ինչպիսին են հիմա,- պատասխանել է Էրդողանը: - Անհրաժեշտության դեպքում կարող եմ հրապարակայնացնել (այդ տեղեկությունը): Ես գիտեմ ինչպես պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ներսից են Թուրքիային հարվածում»:
Օզլիհանը Թուրքիայում 94-րդ ամենահարուստ մարդն է: Ըստ Forbes-ի 2018 թվականի վարկանիշի՝ նրա կարողությունը գնահատվում է 525 մլն դոլար: Նրա ղեկավարած ընկերությունների թվում են AG Anadolu Grubu Holding կոնգլոմերատը, Anadolu Efes Biracilik ve Malt Sanayii AS գարեջրի գործարանը, Migros Ticaret AS սուպերմարքեթների ցանցը, Coca-Cola Icecek AS-ը եւ Anadolu Isuzu Otomotiv Sanayi ve Ticaret AS ավտոկոնցեռնը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին