Սերժ Սարգսյանի եղբայրը պահանջում է անվավեր ճանաչել էթիկայի հանձնաժողովի որոշումը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը, հայց է ներկայացրել ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, ինչը դատարանը վարույթ է ընդունել մայիսի 14-ին։ Նշենք, որ Լյովա Սարգսյանը վիճարկում է Էթիկայի հանձնաժողովի կողմից իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը, որը կայացվել է 09.04.2019 թ.-ին։
Էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանից «Փաստինֆո»-ին տեղեկացավ, որ հիշյալ որոշման հիմքում որպես դեսպան լիազորությունները դադարեցնելուց հետո հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետով չներկայացնելն է։
Նշենք, որ Լյովա Սարգսյանը, ով ՀՀ Նախագահի 2010թ. հրամանագրով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով դեսպան, նշված պաշտոնից ազատվել է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին։
Հանձնաժողովը հարուցել էր վարույթ, եւ նիստ նշանակել ապրիլի 9-ին, սակայն Լյովա Սարգսյանը չէր ներկայացել, թեեւ, ըստ հանձնաժողովի, վերջինս եղել էր պատշաճ ծանուցված: Նույն օրն էլ նրա նկատմամբ վարչական տույժ էր նշանակվել։
Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Անի Հարությունյանին, եւ առաջին նիստը նշանակվել է հուլիսի 3-ին։
Հիշեցնենք, որ Լյովա Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել է հետախուզում։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին