ՀՀ-ն շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազություն, որը գտնում է՝ բոլորին պետք է կալանքի տակ պահել. Արամ Օրբելյան
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը, այսօր մամուլի ասուլիսին գնահատելով չորս օր ընթացող դատավարությունը, նշեց, որ ընդհանուր առմամբ հարթ էր, թեև մեղադրական կողմը մեկ անգամ ավել է հանդես եկել պատասխանով:
«Դատավարությունն ընդհանուր թափանցիկ է անցել, լարված պահեր կային, բայց փոքր, սակայն չհաշված այդ էական խնդիրները՝ մնացած առումով դրական եմ համարում»,-ասաց նա:
Արամ Օրբելյանը նշեց, որ ՀՀ-ն շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազություն, որ բոլորին պետք է կալանքի տակ պահել: «Այս մոտեցումը, ցավոք, չի փոփոխվում: Դատախազության մոտ իրավական պետության ընկալումը դեռևս չկա»,-ասաց նա:
Վերջինս նկատեց՝ մանիպուլյատիվ մոտեցում կա դատախազության կողմից: «Պաշտպանական կողմն ամենասկզբից էլ ցուցմունք չի տվել, և մոտեցման փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ: Պարոն Քոչարյանը երբեք չի ժխտել և գրքում էլ գրել է՝ «մարտի մեկի» օպերացիայի մասին իմացել է, բայց իմացել է որպես տեղազննում»,-ասաց նա:
Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը կարևորեց նիստերի դռնբաց լինելը: «Մենք հստակ հարցեր ենք առաջադրել՝ խնդրեմ, նշեք գործողություններ և խնդրեմ, հիմնավորեք այդ գործողությունները, սակայն այս դատական նիստերին այդ հարցերի պատասխանները չտրվեցին»,-շեշտեց նա:
Վերջինս նշեց, որ մեղադրական եզրակացությունը մոտ հազար էջ է, բայց, ընդհանուր առմամբ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ:
Արամ Օրբելյանը նշեց նաև, որ զինվորները չեն մասնակցել հանրահավաք ցրելու գործընթացին: «Շատ դժվար է գնահատել դատարանի կաշկանդվածությունը, գործը բավականին բարդ է, քաղաքացիականը քաղաքական ճնշման լույսի ներքո է ընթանում: Որոշ դեպքեր կարող ենք կաշկանդվածություն, որոշ դեպքեր հոգնածություն գնահատել»,-ասաց նա:
Արամ Օրբելյանը նշեց, որ եթե դատավորը դատական երաշխավորությունը չընդունեց, ապա կնշանակի, որ անձնական երաշխավորությունը ֆիկցիա է, քանի որ էլ ով պետք է երաշխավոր լինի, որ ազդի:
Ըստ Հովհաննես Խուդոյանի՝ գլխավոր դատախազը իր եզրափակիչ ելութում հաստատեց պաշտպանական դիրքորոշումը:
Նշենք նաև, որ պաշտպանները ներկայացրեցին տեսանյութեր մարտի մեկի գիշերվա իրադարձություններից:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին