Մխիթարյանին Բաքվում «կփոխարինեն» դիմակները
Մայիսի 29-ին Բաքվի օլիմպիական մարզադաշտում տեղի է ունենալու Եվրոպայի Լիգայի եզրափակիչը: Գավաթի համար պայքարելու են «Արսենալն» ու «Չելսին»:
Հայտնի է, որ դեռևս հարցական է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը այդ խաղին, քանի որ ֆուտբոլիստը սպասում է , որ երաշխավորեն իր անվտանգությունը և, ըստ այդմ, որոշում կայացնի եզրափակչին խաղալ:
Canon Crested-ը առաջարկել է Մխիթարյանի չգնալու պարագայում «Արսենալի» երկրպագուները համախմբվեն և անեն հետևյալ երեք քայլը․
1. պատրաստել Մխիթարյանի պատկերով դիմակ,
2. այդ դիմակները խաղից առաջ բաժանել «Արսենալի» 6000 երկրպագուներին, որոնք գտնվելու են մարզադաշտում եզրափակիչ խաղին,
3. այնպես կազմակերպել, որ բոլոր երկրպագուները 7-րդ և 77-րդ րոպեներին այդ դիմակներով կանգնեն:
Նման կերպ երկրպագուները ցանկանում են ցույց տալ, որ Մխիթարյանը այդ թիմից է՝ անկախ բոլոր հանգամանքներից:
If Arsenal go to the Baku without Mkhitaryan due to political reasons, someone needs to:
— CanonCrested (@canoncrested) 16 мая 2019 г.
1. Create a Mkhitaryan mask
2. Give it to all 6,000 Arsenal fans in the ground
3. Organize for it to be lifted up at the 7th and 77th minute


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին