Ձեր «սրտի դատախազի» որոշման հետևանքով Հաց Բերողը մահացավ
Երեկ` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մասով դատական նիստի ժամանակ, երբ դատարան եկան Արցախի ներկա և նախկին նախագահները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իրեն բավական ագրեսիվ դրսևորեց։ Գլխավոր դատախազի այս պահվածքը բավական ուրախացրել էր Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ արմատական ընդդիմադիր դիրքերից հանդես եկող հասարակական-քաղաքական գործիչներին։
Նրանք, ովքեր Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին հանցագործ էին համարում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, երեկ նրան իրենց «սրտի դատախազն» էին համարում։ Բայց չէ որ իրենց «սրտի դատախազի» որոշմամբ մահվան դուռը հասավ Հաց բերողը՝ Արթուր Սարգսյանը։
Ի դեպ, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 2017 թվականին հայտարարում էր, որ Արթուր Սարգսյանը կարող էր նոր հանցագործություն կատարել, և նաև դա էր պատճառը, որ նա իր պահանջով կրկին կալանավորվեց։ Հիշեցնենք, որ երկրորդ կալանավորման ժամանակ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը անմխիթար վիճակում էր, և հենց երկրորդ կալանքն էլ նրան հասցրեց մահվան։ Ըստ էության` հենց գլխավոր դատախազի որոշման հետևանքով նրա մահը վրա հասավ։
Հիմա գլխավոր դատախազին իրենց «սրտի դատախազ» համարող գործիչները հիշում են այս հանգամանքը։ Հիշում են բազմաթիվ այլ քաղաքական գործերով Արթուր Դավթյանի պահվածքը։ Իհարկե հիշում են, պարզապես հիմա Արթուր Դավթյանը իր աթոռը պահպանելու համար հագեցնում է նրանց վրեժի ծարավը, ու նախկին ընդդիմադիրներին այլևս հետաքրքիր չէ գլխավոր դատախազի օրենքից դուրս անցյալը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին