Թրամփի աշխատակազմում համոզված են, որ Իրանն առաջինն է պատրաստվում պատերազմ սկսել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի որոշ ներկայացուցիչներ համոզված են, որ Իրանը պատրաստվում է առաջինը պատերազմ սկսել Միացյալ Նահանգների դեմ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին։
Նրա աղբյուրների համաձայն՝ Թրամփի աշխատակազմում կարծիքները տարբերվում են այն հարցի շուրջ, թե ինչպես մեկնաբանեն Թեհրանի իշխանությունների այն հայտարարությունները, որ Իրանը գտնվում է լայնամասշտաբ առճակատման եզրին։ Ոմանք կարծում են, որ ելնելով ամերիկյան հետախուզության տվյալներից՝ Իրանի իշխանությունները համոզված էին, որ ԱՄՆ-ը լայնամասշտաբ ռազմական կոնֆլիկտ կսկսի, եւ պատրաստվել են պատասխան միջոցների։ Բայց, ինչպես ընդգծում է թերթը, ԱՄՆ նախագահի աշխատակազմում կան մարդիկ, ովքեր կարծում են, որ «Իրանը նախատեսում է կամ նախատեսել է առաջինը հարված հասցնել»։
Նախօրեին Թեհրանը հույս է հայտնել, որ կոնֆլիկտը ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ պատերազմի չի վերաճի։


















































Թրամփը պաշտոնից ազատել է գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները
Թեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. Բաղայի
Իրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցի
Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են բժշկական պարագաներ տեղափոխող քաղաքացիական ինքնաթիռի վրա
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին