Արմեն Սարգսյանի սկզբունքային քայլը. նոր հակասություններ՝ նախագահի ու վարչապետի միջև
«Փաստ» թերթը գրումէ.
«Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է նոր թեկնածություն: ՍԴ դատավորի ընտրության հարցը Ազգային ժողովը կքննարկի մայիսի 29-ին:
Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թափուր տեղի համար խորհրդարան է ներկայացրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:
Այս հանգամանքը կարող է նոր լարվածություն առաջացնել վարչապետի ու նախագահի հարաբերություններում: Բանն այն է, որ ԱԺ իշխող մեծամասնությունն ուներ ֆավորիտ թեկնածու՝ «Մարտի 1-ի» գործով տուժողների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, ու ոչ մեկ անգամ է ուղղակի և անուղղակի հասկացրել, որ ուրիշ ում թեկնածությունն էլ ներկայացնի նախագահը, իրենք, միևնույն է, մերժելու են:
Վահե Գրիգորյանն այս անգամ եղել է նախագահի կողմից ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար նախագահի ներկայացվելիք ինը հավակնորդների թվում, սակայն Արմեն Սարգսյանը նախապատվությունը այլ մարդու է տվել՝ այդպես հակադրվելով խորհրդարանական մեծամասնությանը:
Ապրիլի սկզբին խորհրդարանը մերժեց Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին, ու շատերը ենթադրում էին, որ հանրապետության նախագահը կարող է խորհրդարան ներկայացնել վարչապետի նախընտրած թեկնածուին: Սակայն, ըստ ամենայնի, Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հակասություններն իրապես խորքային են, ու ՍԴ անդամի թեկնածության հարցն ընդամենն առիթ է: Օրինակ՝ բոլորն են նկատել, որ Սարգսյանն ու Փաշինյանը վերջերս միասին չեն մասնակցում որևէ միջոցառման, ու կարծես վաղուց տեղի չի ունեցել նաև վարչապետի ու նախագահի գոնե լուսաբանված հանդիպում:
Հեղափոխության օրերին ու ընդհուպ մինչև խորհրդարանական արտահերթ ընտրություններն Արմեն Սարգսյանը շատ մեծ կայունացնող դերակատարություն է ունեցել ըստ էության՝ նպաստելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգի իրացմանը: Թվում էր՝ ստեղծվել է հրաշալի հնարավորություն, որպեսզի համադրվեն Փաշինյանի բարձր լեգիտիմությունն ու հեղափոխական էներգետիկան և Արմեն Սարգսյանի միջազգային կապերն ու փորձառությունը:
Սակայն հեղափոխության թիմը, իր սովորության համաձայն գնաց այլ տրամաբանությամբ ու քաղաքական մաքսիմալիզմի գործադրման հետևանքով Արմեն Սարգսյանն այդպես էլ չինտեգրվեց, այսպես կոչված, նոր իշխանությանը: Ավելին՝ նրա օտարերկրյա հաջողված այցերը խանդի իսկական առիթ հանդիսացան խորհրդարանական մեծամասնության համար, Նիկոլ Փաշինյանի վարկանիշի բնական անկման համատեքստում հեղափոխության թիմը, ըստ ամենայնի, գործող նախագահի կերպարում տեսնում է իրական այլընտրանք, մրցակից, թեև, հանուն արդարության, Արմեն Սարգսյանը նման առիթներ չի տվել: Սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ վերջին հարցումների արդյունքում Արմեն Սարգսյանի աշխատանքից մեր քաղաքացիներն ավելի գոհ են, քան Նիկոլ Փաշինյանի աշխատանքից:
Վերջին ամիսներին տեղի ունեցան նշանակալի երկու իրադարձություններ, որոնք ավելի ընդգծեցին Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի հակասությունները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին