Ադրբեջանցիներին արգելել են մուտք գործել Չինաստանի քաղաքներից մեկը. Լուսանկար
Ադրբեջանի քաղաքացիներին արգելվում է մուտքը չինական Ֆույուան քաղաք զբոսաշրջային խմբերի կազմում: Ֆույուանը Ռուսաստանի հետ սահմանին գտնվող կարևոր առևտրային և զբոսաշրջային քաղաք է: Մուտքի նման կարգը տարածվում է նաև Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և այլ հիմնականում թյուրքալեզու երկրների քաղաքացիների վրա:
Նման արգելքի առկայությունը հաստատում են նաև տուրօպերատորները, որոնք ուղևորություններ են կազմակերպում Չինաստան այդ քաղաքով: Նշվում է, որ արգելքը ոչ հրապարակային բնույթ է կրում:
«Մայիսի 15-ին մենք բողոք ենք հղել Չինաստանի Գլխավոր հյուպատոսություն Խաբարովսկու, պատասխանին սպասում ենք մոտ օրերս: Չինական կողմը մեզ չի տեղեկացրել ընդունված որոշման մասին», - «АиФ — Хабаровск»-ին ասաց ՌԴ ԱԳՆ տեղական ներկայացուցիչ Պավել Սիլաևը:
Դիվանագետը ենթադրել է, որ արգելքը կապված է Չինաստանի՝ ահաբեկչության դեմ պայքարի հետ:



















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին