Առաջին ալիքը չեղարկել է «Ձայնը» նախագծին Ալսուի դստեր հաղթանակը
«Առաջին ալիքը» որոշում է կայացրել չեղյալ հայտարարել «Ձայնը» նախագծի եզրափակչի արդյունքները, որում հաղթանակ է տարել Ալսուի դուստրը։ Group-IB ընկերությունը, որը վերստուգել է «Մանկական ձայնը» նախագծի եզրափակչի եւ սուպերեզրափակչի քվեարկությունը, քվեարկության ընթացքում ձայների արհեստական ավելացում է նկատել։ Ըստ ստուգման առաջին արդյունքների՝ հաստատվել է նախագծի մասնակիցների մեկի օգտին հաղորդագրությունների կենտրոնացած ավտոմատ ուղարկման փաստը, հայտնում է «Լենտա.ռու»-ն։
Group-IB-ն վերլուծել է ինֆրակառուցվածքը, որն օգտագործվել է օնլայն քվեարկության տեխնիկական սպասարկման համար, ինչպես նաեւ IVR-ը եւ sms հաղոդրագրությունների տրաֆիկը ավտոմատ առաքման եւ ձայների ավելացման այլ միջոցների օգտագործման վերաբերյալ։ Ձայները համընկել են եզրափակչում հայտարարվածի հետ։ Մասնագետները նշել են, որ ձայների հաշվման համակարգը չի ենթարկվել կիբերհարձակման եւ արդյունքները փոխելու նպատակով ինսայդերական ազդեցության։
Սակայն արձանագրվել է մասնակիցներից մեկի օգտին կարճ համարին հաղորդագրությունների կենտրոնացած ավտոմատ ուղարկման փաստը։ Ընդհանուր առմամբ դրանում մասնակցել է 300 հեռախոսահամար, որոնք պատկանում են նույն օպերատորին։ Դրանցից ուղարկվել է ավելի քան ութ հազար հաղորդագրություն։ Նշվում է, որ բոլոր հեռախոսահամարներն օգտագործել են նույն սակագինը։ Ստուգման պահին բոլորն անհասանելի են եղել։
«Մանկական ձայնը» նախագծխի եզրափակիչն ու սուպերեզրափակիչը «Առաջին ալիքի» եթերում հեռարձակվել են ապրիլի 26-ին։ Մրցույթին հաղթանակ է տարել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան՝ հավաքելով հանդիսատեսի ձայների 56,5 տոկոսը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Երժան Մաքսիմը ստացել է ձայների 27,9 տոկոսը։ Նախագծի արդյունքներն առաջացրել են հանդիսատեսի դժգոհությունը, որոնք Աբրամովի հաղթանակը կեղծված են համարել։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին