Ամբողջ իրականությունը Վովայի Արշակի մասին․ ո՞վ է իշխանություններից աջակցում նրան
politik.am-ը գրում է. Նախկին իշխանությունների հանցավոր կերպարներից ամենաանվնաս մնացածը Արշակ Հակոբյանն է՝ Վովայի Արշակը։ Նա նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետն էր, և ժամանակին, ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանի քրեական աշխարհի վերահսկիչն էր։ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը 2014թ.-ին գրել էր, որ Վովայի Արշակը ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից և գտնվում է ԱԱԾ-ում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նա անցնում էր մի քանի քրեական գործերով, իսկ ԱԱԾ աշխատակիցները նրա տան խուզարկության ժամանակ ավելի քան 4 մլն դոլար գումար էին գտել։ Հետագայում ԱԱԾ-ում նրա նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվեցին, և հանրությունը այդպես էլ չտեղեկացավ մանրամասններից։ Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ Վլադիմիր Գասպարյանը անձամբ Սերժ Սարգսյանին էր միջնորդել, որ իր թիկնազորի պետը ազատ արձակվի։
Վարչապետ Փաշինյանի մեկ այլ թիմակցի պատկանող «Ժողովուրդ» օրաթերթը շաբաթներ առաջ գրել էր, որ Վովայի Արշակը կանգնած է եղել Հայաստանի թմրաբիզնեսի բուրգի գլխին և պաշտոնավարման ընթացքում թմրադեղերի վաճառքով է զբաղվել։
Մեկ այլ հրապարակման համաձայն՝ Արշակ Հակոբյանը ՃՈ-ում 50-ից ավելի մեքենաներ էր ներդրել և կեղծ ոստիկաններ, որոնց հավաքագրած տուգանքները գնում էին իր գրպանը։ Այս հրապարակումները ևս անհետևանք մնացին։
Արշակ Հակոբյանը եղել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ցուցարարների նկատմամբ բռնություններ կազմակերպող հիմնական անձը։ Նա և իր փեսա՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի բանդաները իշխանափոխության ժամանակ տարբեր վայրերում բռնություններ են ենթարկել ցուցարարների, կրակել նրանց վրա և ահաբեկել քաղաքացիների։
Վովայի Արշակը իր համեստ աշխատավարձի պայմաններում բազմաթիվ բիզնեսներ է հիմնել և մեծ կարողություն կուտակել, ինչը ակնառու փաստ է նրա կոռումպացվածության մասին։
Այս ամենից հետո հարց է առաջանում, թե ինչու՞ իրավապահ մարմինները չեն զբաղվում այս գործերով, ինչպե՞ս է Վովայի Արշակը շարունակում մնալ ազատության մեջ, ինչու՞ են նրա փեսայի դեմ հարուցված քրեական գործը մեղմացնում։
Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, իշխանափոխությունից հետո Արշակ Հակոբյանը «կամուրջներ» է փնտրել նոր իշխանության հետ, որպեսզի ԱԱԾ-ում եղած նրա մասին գործերը շարունակեն փակված մնալ: Դրա դիմաց նա պատրաստակամություն է հայտնել համագործակցել ու ԱԱԾ-ին տրամադրել մոտ 100 թղթապանակ՝ տարբեր մարդկանց հանցագործությունների մասին տեղեկատվությամբ: Սա, ենթադրվում է, այն գինն է, որը Վովայի Արշակը պատրաստը է վճարել իր փրկության համար: Ընդ որում՝ կասկած չկա, որ այդ թղթապանակները նաև այն մարդկանց դեմ են լինելու, որոնց հետ ոչ վաղ անցյալում Վովայի Արշակը մտերիմ հարաբերություններ է ունեցել:
Առաջիկայում մենք կներկայացնենք մեր ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, որոնցով ցույց կտանք, թե ով է աջակցում Վովայի Արշակին և ի՞նչ ճանապարհով է հասել նրան, որ, չնայած իր կատարած ենթադրյալ հանցագործությունների մասին բազմաթիվ հրապարակումների, շարունակում է մնալ ազատության մեջ։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ