«Իմ քայլը»-ի պատգամավորը ստում է. Սերգեյ Բագրատյան
Ապրիլի 27-ին՝ «Քաղաքացու օրը», լարված էր անցել Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում: Միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի միջև: Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը հարձակվել են իր վրա, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ: Սերգեյ Բագրատյանը, սակայն, հերքել է իր մասնակցությունը միջադեպին: Մայիսի 13-ին հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն մերժել է Սերգեյ Բագրատյանի մասնակացությամբ միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցել:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, ով հետամուտ էր գործի ընթացքին, և առաջիններից էր, որ տեղեկացրել էր տեղի ունեցած միջադեպի մասին, երեկ 24news.am կայքին տված հարցազրույցում նշել է.
«Ինձ մոտ լուրջ հարցեր են առաջանում ՀՔԾ-ի աշխատանքի վերաբերյալ: Այդ ինչ զուգադիպությամբ պարոն Բագրատյանի գործը քննում է այն նույն քննիչը, որը քննել էր նաև պարոն Բագրատյանի՝ մարզպետ լինելու ժամանակ եղած քրեական գործը: Վերջինս նույն ձևով կարճվել է»:
Սրա վերաբերյալ Սերգեյ Բագրատյանը Politik.am-ի հետ զրույցում ասաց, որ Պողոսյանը անիմաստ ու ավելորդ նախադասություններ է արտաբերում, և ինքը չի պատրաստվում պատասխանել դրանց, չի ցանկանում «իջնել շրիշակի մակարդակի»:
Պողոսյանը հայտարարել է նաև, Բագրատյանը, իր և երկու այլ մարդկանց ներկայությամբ, որոնցից մեկը իր ընկերն է, Պողոսյանի աչքերին նայելով խոստովանել է, որ այդ ամենն արել է, ներողություն է խնդրել: «Դրան ի պատասխան ես ասացի, որ ես չեմ հասցեատերը, նա ինձանից չէ, որ պետք է ներողություն խնդրի, պատրաստակամություն հայտնեց անգամ հանրային կերպով ներողոթւյուն խնդրել»,-նշել է «Իմ քայլը»-ի պատգամավորը:
«Քրիստինե Պողոսյանը ստում է: Իրականում նման բան չի եղել: Իրենք երկուսով՝ փոխմարզպետի հետ ցանկացել են հանդիպել, որի ժամանակ փորձել են հասկանալ՝ խնդիրը ինչպես լուծել: Ես էլ առաջարկել եմ հետևյալը՝ եթե ուզում եք քաղաքակիրթ լուծման ճանապարհ, պետք է դիմումը ետ վերցնեք, և բոլորս միասին՝ միջադեպի մասնակիցներով, հայցենք հանրության ներողամտությունը: Ընդամենը այսքանը: Մյուս ներկան կարող է հաստատել»,-մեկնաբանեց «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ