Պահուստային ֆոնդից ԱԺ-ին 892,6 մլն դրամ կհատկացվի պարգեւատրումների և գործուղումների համար
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Ազգային ժողովին հատկացնել 892,628 մլն դրամ: Ընդ որում, առաջին կիսամյակում կհատկացվի 434,606 մլն դրամ, ինն ամսում՝ 695,809 մլն դրամ:
Նախագծում նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների եւ երկու մշտական հանձնաժողովի թվի ավելացմամբ ՀՀ Ազգային ժողովի 2019թ. բյուջեում առաջացած պակասուրդով:
Նշվում է, որ «ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման իրականացման համար անհրաժեշտ է 848,729.9 հազ. դրամ, այդ թվում՝ 4111 «Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարներ» հոդվածով 403,152.9 հազ. դրամ՝ պայմանավորված 59 հաստիքի ավելացմամբ եւ վեցերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին եւ պատգամավորների օգնականներին վճարված վերջնահաշվարկներով, 4112 «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ» հոդվածով 94,309.7 հազ. դրամ, 4222 «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով 301,802.0 հազ. դրամ՝ 118,285.7 հազ. դրամը պայմանավորված պատգամավորների թվի եւ 183,516.3 հազ. դրամը ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցերի (Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա (Ստրասբուրգ), Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ) ավելացմամբ, 4261 «Գրասենյակային նյութեր եւ հագուստ» հոդվածով 3,265.3 հազ. դրամ, 4729 «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով 46,200.0 հազ. դրամ՝ պայմանավորված 27 պատգամավորի պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման վճարի (16,200.0 հազ. դրամ) եւ 25 պատգամավորի բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման (30,000.0 հազ. դրամ) գումարներով, «ՀՀ Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման իրականացման համար 5122 «Վարչական սարքավորումներ» հոդվածով անհրաժեշտ է 43,899.0 հազ. դրամ՝ որից 29,500.0 հազ. դրամը համակարգիչներ եւ տպիչ սարքեր ձեռք բերելու եւ 14,399.0 հազ. դրամն աշխատասենյակների կահավորման նպատակով:
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ֆինանսավորել ՀՀ Ազգային ժողովի 2019թ. բյուջեում առաջացած պակասուրդը եւ ապահովել բնականոն գործունեությունը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ