Մանրամասներ ՔՊ քարոզարշավից
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 23-ից կմեկնարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր ձեւավորվելիք վարչության անդամության թեկնածուների նախընտրական քարոզարշավը։ Վարչությունը կընտրվի հունիսի 15-ին տեղի ունենալիք արտահերթ համագումարում, բայց մինչ այդ թեկնածուները պետք է քննություն հանձնեն ընտրողներին՝ ՔՊ-ականներին։
Առաջադրված 65 թեկնածուներից 3-ն ինքնաբացարկ են ներկայացրել, մյուսները մայիսի 23-ից սկսած՝ խումբ-խումբ կներկայացնեն իրենց ծրագրերը, ելույթներ կունենան, կուսակցական գործունեության մասին իրենց տեսլականները կներկայացնեն։ Օրական 6-8 թեկնածու կմասնակցի «քասթինգին», յուրաքանչյուրին հատկացվելու է 20 րոպե, նրանց ելույթները տեսագրվելու են եւ ուղարկվեն բոլոր 500 պատվիրակներին, ովքեր հնարավորություն չեն ունենա մասնակցել կուսակցության գրասենյակում անցկացվող քննությանը։
Պլանավորել են քարոզարշավը, հանդիպումները կազմակերպել երեկոյան ժամերին՝ աշխատանքների ավարտից հետո, որ դրանց մասնակցի նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Չի բացառվում, որ մինչեւ քարոզարշավի մեկնարկը ինքնաբացարկի դիմումներ լինեն։ Համագումարը կկայանա «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Իսկ քվեարկությունը ռեյտինգային կարգով է լինելու՝ ամենից շատ ձայներն ստացած 21 հոգին կդառնան վարչության անդամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ