Արդվինի հայկական եկեղեցու կողքին գյուղապետը զուգարանի շինարարություն է նախաձեռնել (լուսանկարներ)
Լրագրող և գրող Օրհան Յավուզը ardvinden.com կայքում ահազանգում է Արդվինի հայկական եկեղեցու պղծման մասին։
«2019թ․ մայիսի 12-ին մի ընկեր ինձ զանգահարեց ու տեղեկացրեց, որ Արդվինի կենտրոնական Համամլը (Դոլիսխան) գյուղում գտնվող 9-րդ դարի եկեղեցու շենքի հարևանությամբ հանրային զուգարանի շինարարություն է նախապատրաստվում:
Նա խնդրեց, որ հետաքրքրվենք, թե ճիշտ են արդյոք այդ լուրերը։ Նա ուղարկեց նաև իր ստացած լուսանկարները, որտեղ երևում է, որ շինարարության նպատակով եկեղեցու ներսում 20-30 պարկ ցեմենտ, երկու հատ զուգարանակոնք է բերվել, շենքի մուտքի դռան ձախ կողմում քանդված սալահատակ է շարված, ինչպես նաև կոյուղու համար երկու հատ խողովակ է բերվել», պատմել է Յավուզը։
Նրա խոսքով՝ ինքը սկզբում չի հավատացել, թե եկեղեցու տարածքում զուգարան կառուցելու նախաձեռնությունը համապատասպանում է իրականությանը։ Կարծել է, թե լուրերը չափազանցված են, իսկ եկեղեցում հայտնաբերված շինանյութերը, ենթադրել է, թե մեկ այլ վայրում օգտագործվելու համար են: Ճշգրիտ տեղեկություն ստանալու նպատակով Յավուզը զանգահարել է Արդվինի իր ընկերներին և խնդրել ստուգել այդ լուրերը՝ կարծելով, որ դրանք կարող են տարբեր միջկրոնական գժտություն հրահրելու նպատակով արված սադրանք լինել։
«Բայց, ցավոք, տարածքում կատարված ուսումնասիրությունները հերքեցին իմ բոլոր լավատեսական ենթադրությունները։ Ստացված տեղեկության համաձայն՝ Համամլը գյուղի գյուղապետը որոշել է եկեղեցու հարևանությամբ զուգարան կառուցել, այդ նպատակով, ինչպես երևում է լուսանկարներում, շինության մուտքի ձախ կողմում հատակին աղյուսներ շարել տվել։ Գյուղապետը հրաժարվել է հանդիպել գյուղ եկած Զբոսաշրջության և մշակույթի նահանգային վարչության տնօրենին և ժանդարմին», - գրում է հեղինակը։
Նշված եկեղեցին մշակույթի նաախարարության կողմից ճանաչվել է որպես հատուկ պահպանման ենթակա մշակութային արժեք։ Յավուզը կոչ է արել խստորեն դատապարտել շուրջ 1100-ամյա եկեղեցու տարածքում նման պիղծ և անարգող կառուցապատման նախաձեռնությունը։
Աղբյուր` artvinden.com


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից