Ադրբեջան-ԵՄ համաձայնագիրը տապալվեց. Բրյուսելն ընդառաջ քայլ կատարելու մտադրություն չունի
«Հրապարակը» գրում է. «Մամուլում ուշագրավ տեղեկություն է հայտնվել. Բրյուսելում ԵՄ արևելյան գործընկերության տասնամյակի գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը տարածվել է միայն կառույցի անվտանգության և արտաքին քաղաքական հարցերով հանձնակատար Մոգերինիի ստորագրությամբ, Ադրբեջանը չի միացել փաստաթղթին, որովհետև նրանում խոսք չկա գործընկեր երկրների տարածքային ամբողջականության ճանաչման մասին: Ավելի վաղ Միլլի մեջլիսի նախագահ Ասադովն անոնսավորել էր, որ մայիսի 13-ին Բրյուսելում կստորագրվի ԵՄ-Ադրբեջան համաձյանագիր, որի շուրջ կողմերը բանակցում են արդեն տևական ժամանակ: Ադրբեջանում ԵՄ դիվանագիտական ներկայացուցչությունից, սակայն, հակադարձել էին Ասադովի լավատեսությանը, ինչից հետո Ադրբեջանի ԱԳՆ ստիպված էր եղել տարածել հատուկ հայտարարություն, ըստ որի՝ «բանակցությունները շարունակվում են»:
Երեկ Բրյուսելում տեղի ունեցած դիվանագիտական միջադեպը փաստում է, որ Ադրբեջանի համար այդ սկզբունքային հարցում Բրյուսելն ընդառաջ քայլ կատարելու մտադրություն չունի, ուստի համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները կարելի է համարել հիմնավորապես ձախողված:
Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ ԵՄ-ն ԼՂ հարցում աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` ըստ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների: Ադրբեջանը պնդում է, որ համաձայնագիր չի ստորագրի, եթե այնտեղ ամրագրված չլինի, որ Լեռնային Ղարաբաղը «պատմականորեն և իրավունքի տեսանկյունից ադրբեջանական տարածք է: Նման ձևակերպում, ինչպես հայտնի է դարձել, չկա Արևելյան գործընկերության տասնամյակի գագաթաժողովի ամփոփիչ հայտարարության տեքստում, ուստի վստահաբար կարելի է ասել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան այցը հիմնովին ձախողվել է: Թերևս Ալիևի միակ մխիթարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կարճատև շփումը կարելի է համարել: Ադրբեջանական փորձագիտական հանրությունը դա գնահատել է բանակցությունների շարունակականությունը հավաստելու քայլ Հայաստանի վարչապետի կողմից:
Ընդ որում, Փաշինյանի այն պնդումը, որ առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ առարկայական բանակցություններ սկսել, ադրբեջանական փորձագիտական հանրության կողմից նախկին սուր քննադատությանը չի արժանացել: Տպավորություն է, որ բոլոր ուղղություններով դիվանագիտական անհաջողության մատնվելու ֆոնին Ադրբեջանը կարող է համաձայնել ԼՂ կարգավորման բանակցային նախկին ձևաչափը վերականգնելու գաղափարին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ