Փաշինյանը մի հսկայական շքախմբով գնաց Լյուքսեմբուրգ և Բրյուսել, որ Էնտգենի հետ ճաշի ու ԱլԳ անդամ երկրների ղեկավարների հետ ընթրի
«Իրավունքը» գրում է. «Բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ հետևում ենք վարչապետ Փաշինյանի՝ Լյուքսեմբոտգ և Բրյոաել կատարած այցին: Նախ՝ վարչապետը երևի մի 40 հոգանոց խմբով հասավ Լյուքսեմբուրգ: Ինչ-որ անհասկանալի հանդիպում ունեցավ մեծ դքսության կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ, որից հետո, «Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էնտգենի անունից, ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տրվել է ճաշ»: Հաջորդ կանգառը Բրյուսելն էր: Ըստ պաշտոնական լրատվության. «Նիկոլ Փաշինյանն Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին»:
Տպավորությունը սա է. Փաշինյանը մի հսկայական շքախմբով գնաց հասավ Լյուքսեմբուրգ և Բրյուսել, որ Էնտգենի հետ ճաշի ու Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ ընթրի: Համենայնդեպս, բացի այդ ճաշից և
ընթրիքից, անհասկանալի է, թե ուրիշ ի՞նչ կոնկրետ նպատակ ուներ այս այցը, երբ Փաշինյանն անգամ Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված նիստին չմասնակցեց: Ընդ որում, նա Բրյուսելում վերջերս էր եղել, և դժվար թե այս մի քանի օրվա ընթացքում ինչ-որ կարևոր հարցեր կուտակված լինեին, որը քննարկելու համար Փաշինյանը հերթական անգամ պետական փողերը վատներ ու հասներ Եվրոպայի խորքերը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ