«Հակահեղափոխական» փնտրելու մոլուցք. իշխանությունները չեն կարողանում իրենց «կենսունակությունն» ապահովել՝ առանց «թշնամու» կերպար ստեղծելու
«Փաստը» գրում է. «Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը բնույթով դեմոկրատական էր, սակայն դրա հաղթանակից հետո գործնական քաղաքականության ու ինստիտուցիոնալ մակարդակներում պահպանվեց անձնակենտրոն համակարգը, որը ստացել է ф անունը: Տպավորությունն այնպիսին է, որ պետական ինստիտուտները շատ հաճախ առաջնորդվում են ոչ թե օրենքի կամ բանականության տրամաբանությամբ, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանի խոսքով կամ ճաշակով: Օրինակ՝ բավական էր, որ վարչապետը կառավարության հերթական նիստերից մեկում ընդդիմությանը հեգնանքով մեղադրի «ահաբեկչությունը» խրախուսելու մեջ, որպեսզի համապատասխան ծառայությունները մանրակրկիտ զննեն ընդդիմադիր այն պատգամավորների ծառայողական մեքենաները, որոնք մուտք են գործում խորհրդարանի տարածք:
Նույն խոտոր տրամաբանությունը գործում է ավելի նուրբ հարցում, որը վերաբերում է Հայաստանի ու Արցախի իշխանությունների բավականին բարդ հարաբերություններին: Արցախից վերադառնալուց հետո Փաշինյանի մոտ արթնացել էին հեղափոխական տրամադրություններ, ու նա ֆեյսբուքյան գրառումով հանրությանը տեղեկացրեց, որ եթե Արցախը փորձեն դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ:
Գլոբալ հարթության վրա, իհարկե, տխուր է պատկերացնել, որ Արցախ կատարած այցը, մանավանդ՝ եռատոնի առթիվ, Փաշինյանի մոտ այդպիսի զգացողություններ է ծնել: Մյուս կողմից՝ արդեն օրինաչափություն է դարձել, որ գործող իշխանությունները չեն կարողանում իրենց «կենսունակությունն» ապահովել՝ առանց «թշնամու» կերպար ստեղծելու: Սա, իհարկե, բոլշևիկյան մտածողության դրսևորում է, երբ հասարակության մեջ անընդհատ «ստեղծվում» են «հակահեղափոխական» օջախներ ու կերպարներ: Նման քաղաքականությունն ու մտածողությունը, ի վերջո, ծնում են կառավարման ավտորիտար «մշակույթ», եթե անգամ Նիկոլ Փաշինյանն ու նրա շրջապատը համոզված դեմոկրատներ են ու հոգու խորքում ատում են ավտորիտարիզմի որևէ դրսևորում:
Միևնույն է՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից անմիջապես հետո իշխանության ներկայացուցիչների կոնսոլիդացված դիրքորոշումները, ակնհայտ հարձակումներն Արցախի իշխանության ուղղությամբ հուշում են, որ գործ ունենք հենց ավտորիտար մտածողության հետ: Երեկ խորհրդարանի պաշտպանության, ՆԳ և ԱՍ մշտական հնաձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը զարգացրել է իրենց ուժի առաջնորդի միտքն ու ասել է, որ հակահեղափոխական միտում լինելու պարագայում Արցախի ժողովուրդն այդ օջախը տեղում կխեղդի: Նախ՝ սկզբունքորեն հայաստանցի որևէ պաշտոնյա իրավունք չունի խոսել Արցախի հասարակության անունից, որովհետև հենց Նիկոլ Փաշինյանն է տարբեր առիթներով արդարացիորեն նշել, որ նման իրավունք ունեն միայն մարդիկ, ովքեր ստացել են ԼՂՀ հասարակության վստահության մանդատը: Սա աքսիոմ է, որը մեկընդմիշտ պետք է հիշեն Հայաստանի քաղաքական բոլոր սուբյեկտները»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ