Արցախի նախագահները երբ կներկայանան դատարան
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հստակ չասաց, թե Արցախի գործող և նախկին նախագահները երբ կներկայանան դատարան՝ պնդելու իրենց երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար:
«Ես չեմ կարող ասել՝ նրանք կգա՞ն մինչև այս քննության ավարտը, թե՞ չէ», - հարցերին ի պատասխան ասաց փաստաբանը:
Նա ընդգծեց՝ «դատավարության ցանկացած փուլում խափանման միջոցի հարցը կարող է քննարկվել կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ»:
Ավելի վաղ դատարանում Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը ներկայացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ու գործող նախագահ Բակո Սահակյանի երաշխավորական նամակը:
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարել էր, որ երաշխավորություն ներկայացնող անձինք, ըստ օրենքի, պետք է ներկայանան դատարան ու պնդեն իրենց երախավորությունը։
«Երաշխավորում ենք, որ Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում՝ վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Խնդրում ենք խափանման միջոց կալանավորումը փոխարինել ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոցով», - երաշխավորական նամակում նշել են նախագահները:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել