ԱՄՆ-ն Եվրոպային արգելել է սեփական զենքը մշակել
Վաշինգտոնը զգուշացրել է Եվրամիությանը տնտեսական եւ քաղաքական հետեւանքների մասին, եթե վերջինս շարունակի զարգացնել իր սեփական պաշտպանական ծրագրերը, գրում է El Pais-ը` հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլեն Լորդի՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին ուղղված նամակում, հաղորդում է«ՌԻԱ Նովոստին»:
Նամակի տեքստում նշվում է, որ պաշտպանական ոլորտում Եվրամիության ներկայիս ծրագրերը սպառնում են 10-ամյա տրանսատլանտյան պաշտպանական արդյունաբերության ինտեգրմանը եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում ռազմական համագործակցությանը:
Մասնավորապես, Վաշինգտոնը դժգոհ է Եվրոպական պաշտպանության հիմնադրամի կանոնակարգի ընդունումից, որը թույլ է տալիս Եվրամիության երկրներին հրավիրել ոչ եվրոպական երկրներին մասնակցելու ծրագրերին, բայց միեւնույն ժամանակ այդ նախագծերից ցանկացածը լինելու է Եվրամիության մտավոր սեփականությունը:
Բացի այդ, ԱՄՆ-ն դժգոհ է նաեւ Մշտական կառուցվածքային պաշտպանության համագործակցության ծրագրի (PESCO) պայմաններից, որը ուղղված է ԵՄ 25 անդամ պետությունների ավելի սերտ համագործակցությանը:
Նամակում ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Եվրոպայում պաշտպանական հզորությունների զարգացումը կհանգեցնի ռազմական համակարգերի կրկնօրինակմանը, որոնք փոխարինելի չեն, իսկ դա Լորդի կարծիքով, ծախսում է պաշտպանական ռեսուրսները եւ առաջացնում է մրցակցություն ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի միջեւ:
ԱՄՆ-ն նաեւ պնդում է, որ նախագծերից հեռացնեն մտավոր սեփականության եւ արտահանման վերահսկողությանը վերաբերող պայմանները, ինչպես նաեւ վետոյի իրավունքի մասին կետը, որը թույլ է տալիս այհս կամ այն նախագիծն իրականացնող երկրին համագործակցության հրավիրել ցանկացած ձեռնարկությունների:
Նախատեսվում է, որ 2021-2027 թթ. բյուջեի շրջանակներում 4.1 մլրդ եվրո հատկացվելու է «մրցակցային եւ համատեղ հետազոտական նախագծերի» ֆինանսավորմանը: Անդամ պետությունների ներդրումներից բացի ծախսերի համատեղ ֆինանսավորման հաշվին 8,9 միլիարդ եվրո կհատկացնեն նախատիպերի մշակմանը եւ դրա հետ կապված հավաստագրման եւ փորձարկման ոլորտում պահանջներին:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել