ՀՀ-ում ոչխարի գլխաքանակը տարեցտարի նվազում է. նախորդ տարի արտահանվել է 12.110 գլուխ մանր եղջերավոր կենդանի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում ոչխարի գլխաքանակը տարեցտարի պակասում է: Այն 2017 թվականին կազմել է 727 հազար 100 գլուխ, 2018-ին՝ 660 հազար 100, իսկ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ՝ 638 հազար 257 գլուխ: Չնայած այս պաշտոնական թվերին՝ Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը համոզված է, որ ոչխարի գլխաքանակի պահանջված չափը «կայունանում է»:
«Ներկայումս քննարկվում է ոչխարաբուծությունը զարգացնելու վերաբերյալ ծրագիր: «Տոհմաբուծարանների ստեղծման ծրագիր ենք մշակել, որը կառավարության կողմից հավանության է արժանացել: Բացի այդ, Հայաստանում արոտները հիմնականում կտրտված են և հարմարեցված ոչխարաբուծությանը: Բայց մեծ ակտիվություն է նկատվում տնտեսվարողների կողմից»,-նկատեց Լ. Տեր-Իսահակյանը՝ հավելելով, որ Հայաստանից այս տարեսկզբից մինչև մայիսի 10-ի դրությամբ արտահանվել է շուրջ 8500 գլուխ մանր եղջերավոր կենդանի:
Նկատենք, որ 2018 թվականի ընթացքում Հայաստանից արտահանվել է 12 հազար 110 գլուխ մանր եղջերավոր կենդանի:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ ոչխարի գլխաքանակը ՀՀ-ից զանգվածաբար արտահանվեց դեպի հարևան Իրան, հայկական շուկայում առաջացավ գառան մսի դեֆիցիտ և ահռելի գնաճ:
Արդյունքում Հայաստանում կտրուկ նվազեց ոչխարի գլխաքանակը: Իսկ ինչպես հայտնի է, ոչխարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում: Ի դեպ, այսօր էլ ոչխարի մսի գինը բավականին թանկ է՝ անցնում է 4 հազար դրամը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել