ՔՊ-ում պատրաստվում են վարչության անդամների թեկնածուների քարոզարշավին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է հունիսի 15-ին արտահերթ համագումար անցկացնել Երևանի «Մարիոթ» հյուրանոցում: Ըստ մեր տեղեկությունների՝ այժմ կուսակցությունում շատ ակտիվ ՔՊ վարչության անդամների թեկնածուների ներկուսակցական քարոզարշավին են պատրաստվում:
Մասնավորապես, որոշվել է՝ ինքնաառաջադրված 65 թեկնածուները պետք է այբբենական կարգով ներկայանան պատվիրակներին՝ ներկայացնելով կուսակցության հետագա գործունեության մասին պատկերացումները, պատասխանեն հարցերին:
Որոշվել է հիմնականում քարոզարշավը, հանդիպումները կազմակերպել երեկոյան ժամերին, քանի որ ինքնաառաջադրվածներից շատերը կա´մ օրենսդիրի ներկայացուցիչներ են, կա´մ էլ գործադիրի անդամներ: Այդ քարոզարշավին ներկա կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ևս ՔՊ վարչության անդամի թեկնածության համար ինքնաառաջադրվածներից է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել