Թբիլիսիի փողոցներում սկսել են երթևեկել նոր 10-մետրանոց ավտոբուսներ
Թբիլիսիում սկսել են երթեւեկել կանաչ գույնի նոր տասմետրանոց ավտոբուսներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
MAN մակնիշի կանաչ գույնի նոր 10-մետրանոց ավտոբուսների շնորհանդեսը տեղի Է ունեցել մայիսի 8-ին Թբիլիսիում: Նոր ավտոբուսներից մեկով շրջել Է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն՝ լրագրողների հետ միասին: Քաղաքապետարանը գնել Է 90 նոր ավտոբուս, եւ դրանցից 50-ն արդեն գտնվում է մայրաքաղաքում:
Մայիսի 13-ից թիվ 95 երթուղով՝ Մուխիանի բնակավայրից մինչեւ Բարաթաշվիլի փողոց, այսօրվանից կերթեւեկի ութ նոր ավտոբուս, իսկ թիվ 85 ուղեգծով՝ Վակե-Սաբուրտալո շրջանաձեւ երթուղով՝ չորս նոր ավտոբուս:
«Իհարկե, դա բավարար չԷ հասարակական տրանսպորտը կարգի բերելու համար: Մինչեւ տարեվերջ կստացվեն 220 նոր ութմետրանոց ավտոբուսներ»,-ընդգծել Է Կալաձեն:
Ավտոբուսները կսարքավորվեն օդորակիչներով եւ օդափոխիչներով, ձայնային տեղեկատվական համակարգով, տեսամոնիթորինգի համակարգով, USB լիցքերով, անլար Համացանցով: Կալաձեն ընդգծել Է, որ ավտոբուսներն աշխատելու են Եվրո-6 դիզելային վառելիքով, հաղորդել Է Sputnik-ը:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ