Դիվանագիտական սկանդալ՝ թուրք դեսպանի մասնակցությամբ
Ղրղզստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջենգիզ Քամիլ Ֆըրաթը սկանդալային իրավիճակում է հայտնվել. գրում է ermenihaber.-ը: Իսլամական պահքի՝ ռամադան ամսվա ընթացքում Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կազմակերպվել է խնջույք, որին մասնակցել է թուրք դեսպանը: Հրավիրյալների մեջ է եղել նաև Օրհան Քըլըչը, որը թուրքական կայքի պնդմամբ՝ գյուլենական դպրոցի տնօրենն է եղել։
Դահլիճը լքելուց առաջ թուրք դեսպանն ասել է. «Մենք ձեր երկրում 35մլն դոլարի ներդրում ենք անում, իսկ դուք մեզ նրանց հետ միևնույն սեղանի շուրջ եք նստացնում։ Դուք ինչպե՞ս եք այստեղ հրավիրել ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի ներկայացուցչին։ Եվ սա անում եք ռամադանի ժամանա՞կ։ Ասեմ ձեզ, որ դուք պետք է ընտրեք, կամ Թուրքիան, կամ ահաբեկչական կազմակերպությունը։ Այդ մարդը մահմեդական էլ չէ։ Ես այս մասին կզեկուցեմ նախագահին»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել