Մամուլը Հայաստանում ազատ է, ինչպես երբեք. Փաշինյան
Անցած տարվա գլխավոր ձեռքբերումն այն է, որ Հայաստանը դարձել է դեմոկրատական երկիր։ Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրել է, որ դեկտեմբերին տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, միակ խորհրդարանական ընտրությունները երկրի պատմության մեջ, երբ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում։ Սկսած 1995 թվականից՝ ընտրությունների բոլոր արդյունքները կեղծվել են, ընդգծել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ «եթե մեկ տարի առաջ մենք ինչ-որ մեկին ասեինք, որ Հայաստանում հնարավոր են չկեղծված ընտրություններ, ոչ ոք չէր հավատա»։
Հարցին, թե արդյոք Փաշինյանն ընդդիմություն ունի, վարչապետը պատասխանել է՝ «այո, իհարկե»։ «Որքանո՞վ է ուժեղ ընդդիմությունը, եւ ինչպե՞ս եք շփվում նրա հետ»։ «Մենք նրա հետ նորմալ ենք շփվում։ Դե, իհարկե, երբեմն լինում են բուռն բանակռիվներ, բայց դա նորմալ է դեմոկրատական երկրի համար։ Կարող եմ երաշխավորել, որ ընդդիմադիր գործունեության համար սահմանափակումներ չկան։ Հայաստանում մամուլն ազատ է, ինչպես երբեք, չկա ոչ մի գրաքննություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով ռուսական ալիքների արգելքի նախաձեռնության մասին հարցին՝ վարչապետը հավաստիացրել է, որ նման նախաձեռնություն չկա։
Լրագրողի ակնարկին, թե «ձեր կուսակցության պատգամավորները»՝ Փաշինյանը նկատել է, որ հարցը կապված է հանրությունում քննարկումների հետ՝ ելնելով այն բանից, որ երբեմն ռուսական հեռուստաալիքները հակահայկական գիծ են վարում։
«Վարո՞ւմ։ Ես այն չեմ նկատում։ Այսինքն՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների փակման հարցը դրված չէ»,- ամփոփել է լրագրողը՝ հաստատական պատասխան ստանալով։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել