Հանրակրթական դպրոցներում առարկայական չափորոշիչները կվերանայվեն. ԿԳՆ
STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) հանրակրթության պետական չափորոշիչները կվերանայվեն, ինչի նպատակով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է ազգային փորձագետների մրցույթ։
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագիրն իրագործվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Հայաստանում նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների եւ մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում։
Չափորոշիչների վերանայման արդյունքում կփոփոխվեն պետական հանրակրթական դպրոցներում (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների եւ մաթեմատիկայի (STEM) առարկաների կրթական ծրագրերը, 5-12 դասարանների առարկայական ծրագրերը, դասավանդման մեթոդներն ու դասագրքերը, գնահատման համակարգը, կներդրվեն առարկաների մատուցման նոր եւ ժամանակակից մոտեցումներ։
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի, Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ ստեղծվել են փորձագիտական թիմեր, որում ներգրաված են ներառական կրթության, կրթական նյարդագիտության, կայուն զարգացման ապահովմամբ զբաղվող եւ այլ մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։ Այժմ մեկնարկում է ազգային փորձագետների ընտրության գործընթացը:
Մրցույթին դիմելու կարգին եւ պայմաններին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել